Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 փետրվարի 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին:

Վարչապետը նախ շնորհավորել է պրն Սաղայիանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները նրա պաշտոնավարման շրջանում ևս նույն հաջողությամբ կշարունակեն զարգանալ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Իրանը Հայաստանի համար եղել և շարունակում է մնալ կարևոր երկիր, որի հետ բարեկամությունն ու համագործակցությունը պատմական խորը արմատներ և հարուստ ավանդույթներ ունեն, ինչը պարտավորեցնում է համադրել և ավելացնել ջանքերը` արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերը հաջողությամբ ավարտին հասցնելու և փոխշահավետ նոր նախաձեռնություններով հանդես գալու:

Սեյեդ Ալի Սաղայիանը Սերժ Սարգսյանին է փոխանցել Իրանի առաջին փոխնախագահ պարոն Դավուդիի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ մինչև դեսպանի պաշտոնում նշանակվելը, բազմիցս եղել է Հայաստանում, ծանոթ է մեր երկրում ընթացող զարգացումներին և պատրաստակամ է առավելագույն ջանքեր գործադրել երկու երկրների միջև հարաբերությունների հետագա սերտացման համար:

Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի բնագավառներում բավականին դինամիկ են զարգանում, մեծ հնարավորություններ կան նաև գիտության, տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում գործակցությունը զարգացնելու համար: Գոհունակություն հայտնելով երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակից, վարչապետ Սերժ Սարգսյանը և դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանն ընդգծել են, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը դեռևս չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին և առկա ներուժին: Նրանք կարևորել են այդ ուղղությամբ ևս երկուստեք գործուն քայլերի իրականացումը:

Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու երկրների միջև բազմաբնույթ հարաբերությունների հետագա խորացմանը միտված` դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի ջանքերին:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ