Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 փետրվարի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախազգուշացրել է հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` հատուկ ուշադրություն դարձնել իրենց համակարգի աշխատողների կողմից նախընտրական քարոզչություն իրականացնելու գործընթացում ՀՀ օրենսդրության պահանջները խստագույնս պահպանելուն և ըստ այդմ` ձեռնպահ մնալ աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչություն իրականացնելուց:


Այնուհետև, անցնելով օրակարգի հարցերին, գործադիրը հաստատել է գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության կարգը: Այն մշակվել է ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված` ՀՀ մարզերում սուբսիդավորման ծրագրի իրականացումն արդյունավետ, համակարգված և թափանցիկ կազմակերպելու նպատակով, հաշվի առնելով նաև գյուղատնտեսական արտադրության առանձնահատկությունները: Սահմանվել է, որ 1 հեկտար մշակովի հողատարածքի հաշվով (ցանքեր և բազմամյա տնկարկներ) պետական աջակցության գումարը 2008թ. համար կազմում է 35000 դրամ: Կարգի ընդունումը կնպաստի սուբսիդավորման գործընթացի նկատմամբ մոնիտորինգի անցկացմանը, գյուղատնտեսությունում սուբսիդավորման գործուն համակարգի ներդրմանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2008թ. իր պահուստային ֆոնդից 479 մլն 548.3 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` ՀՀ-ում 2007թ. արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության հետևանքով անկած և հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների սեփականատերերին օժանդակություն ցույց տալու նպատակով: ՀՀ-ում 2007թ. արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկման պատճառով գյուղատնտեսական մսեղիքի հաշվով օժանդակության գումարի չափը սահմանվել է 1005.0 դրամ: Հանձնարարվել է մեկ անգամ ևս ճշտել ու հստակեցնել օժանդակություն ստացողների ցուցակը, ինչպես նաև որոշմամբ հատկացված միջոցները տրամադրել բանկերի միջոցով:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության (կոնցեդենտ), «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (կոնցեսիոներ) միջև կնքվող` հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագրի նախագծին: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին` ՀՀ-ի անունից կնքել հայկական երկաթուղու համակարգը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին կոնցեսիոն պայմանագիրը` հանդես գալով որպես կոնցեդենտի ներկայացուցիչ: ՀՀ վարչապետը նշել է, որ հայկական երկաթուղու համակարգը կոնցեսիոն պայմանագրով շահագործման հանձնելը կարևոր որոշում է, որը բխում է մեր երկրի շահերից: «Վիճակը պրոբլեմատիկ է երկաթուղում, ներդրումների կարիք կա: Մենք` որպես պետություն, դժվարություններ ունենք ներդրումներ կատարելու, իսկ եթե չկարողանանք երկաթուղու խնդիրը լուծել, տնտեսության արագ զարգացման խնդիր չենք կարողանալու լուծել», -նախագծի ընդունման կապակցությամբ ասել է Սերժ Սարգսյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը վարկային բյուրոների գործունեության համար իրավական հիմքերի ստեղծումը, ինչպես նաև վարկային տեղեկատվության հավաքագրման և դրա հիման վրա վարկային զեկույցների պատրաստման գործունեության կանոնակարգումն է: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել այդ բնագավառում առկա միջազգային լավագույն փորձը: Օրինագծի ընդունման հետ կապված, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Բանկային գաղտնիքի մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքներում լրացում կամ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ: Հարցը ներկայացնող ՀՀ կենտրոնական բանկի նախագահը նշել է, որ նախագիծը պայմանավորվածության համաձայն, երկօրյա ժամկետում մեկ անգամ ևս կքննարկվի ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Հանձնարարվել է` նույն երկօրյա ժամկետում օրինագիծը քննարկել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ նախագահի տնտեսական հարցերով խորհրդականի հետ:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ անտառային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է անտառային պետական կադաստրի վարման և անտառների պետական հաշվառման ու տվյալների տրամադրման կարգը: Որոշման ընդունումը նպատակաուղղված է արտադրական նշանակություն ունեցող անտառներում անտառօգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների կանոնակարգմանը: Որոշմամբ անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման լիազորությունները վերապահվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության կառավարման ոլորտում գտնվող անտառների պետական հաշվառման և անտառային պետական կադաստրի վարման լիազորությունները` ՀՀ բնապահպանության նախարարությանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2008թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 10 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում հրդեհի հետևանքով այրված բազմաբնակարան բնակելի շենքի վերանորոգման համար:


Այլ որոշումներով, հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, կառավարությունը սահմանել է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն տալու, ինչպես նաև կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն տալու կարգերը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, դիմումի քննարկման կարգը, ինչպես նաև ժամանակավոր կացության քարտի, մշտական կացության քարտի և ՀՀ հատուկ անձնագրի նկարագրերն ու ձևերը:


Մեկ այլ որոշմամբ սահմանվել է նաև ՀՀ սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը:


Կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որի նպատակն է տրանսպորտային միջոցների առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների վաճառքը դարձնել լիցենզավորվող գործունեություն: Դրա հետ կապված, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին: Հանձնարարվել է` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ մեկ անգամ ևս քննարկել օրինագծերի փաթեթը և լրամշակել այն, նկատի առնելով լիցենզիա` մեկ մարմնի միջոցով տալու հնարավորությունը:


Նիստում կառավարությունը սահմանել է նաև ՀՀ 2008թ. պետական բյուջեի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում 2008թ. հիշյալ բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի նորմատիվները:


ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համաձայն, կառավարությունը հաստատել է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ 2008թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 15-ի «ՀՀ-ում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011թթ. ծրագիրը հաստատելու մասին» N 191-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է 2004-2007թթ. ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք իրավական ակտերով, որոնցով կարգավորվում են անտառային պետական մոնիթորինգի իրականացման հարաբերությունները:


Նիստում կառավարությունը որոշել է «Երևանի քաղաքապետարան» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել 5 մլն 447 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող` որոշման հավելվածում նշված գույքը (ջրավազան, շատրվան, հակահրդեհային ջրամբար, պոմպակայան և այլն) և այն անհատույց սեփականության իրավունքով օտարել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով վերջինիս միջոցների հաշվին:


Նիստում հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման:


Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի, Խնձորեսկի, Աճանանի, Շաքիի, Արարատի մարզի Դիտակի գյուղական համայնքների, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ