Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 ապրիլի 2002

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի իր գործընկերոջ՝ Ավթանդիլ Ջորբենաձեի հետ, ճշտելու երեկ ուշ երեկոյան Թբիլիսիում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները և պատրասկամություն հայտնել Հայաստանից անհապաղ օգնություն տրամադրել: Հեռախոսազրույցից հետո վարչապետը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ առողջապահության, էներգետիկայի, քաղաքաշինության, ներքին գործերի նախարարությունների, կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ); Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) ղեկավարները և վարչապետի օգնական Արարատ Գոմցյանը: ՍՊԱԾ-ի և ԱԻՎ-ի ղեկավարները նշել են, որ Վրաստանի իրենց գործընկերների հետ մշատական կապի մեջ են, ճշտել են, որ փրկարարական աշխատանքների խնդիր չկա, տեղեկացրել են տարածաշրջանում դեռևս նկատվող սեյսմիկ ակտիվության մասին: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Սերգեյ Բալասանանը նշել է, որ Թբիլիսիից 15 կմ հարավ-արևելք ընկած էպիկենտրոնում 4,3 մագնիտուդայով և 6,0 բալանոց ցնցմամբ երկրաշարժը ընդգրկել է մոտ 35 կմ շառավղով տարածք: Նրա գնահատմամբ դա դասվում է թույլ երկրաշարժերի շարքը, որը պետք է հետևանքներ չունենար: Սակայն որոշ շենքեր կառուցված չլինեով քաղաքաշինական անհրաժեշտ նորմերով և չունենալով սեյսմակայունություն՝ վնասվել են: ՀՀ վարչապետը հանձնարարել է շտապ ձևավորել աշխատնքային խումբ՝ ՍՊԱԾ-ի պետ Սերգեյ Բալասանյանի գլխավորությամբ և մեկնել Թբիլիսի, տեղում հստակեցնելու օգնության հարցում Հայաստանի մասնակցության աստիճանը և անհրաժեշտության դեպքում՝ արագ համակարգել այդ աշխատանքները: Աշխատանքային խմբում ընդգրկվել են էներգետիկայի, առողջապահության, քաղաքաշինության նախարարությունների, ԱԻՎ-ի ներկայացուցիչները և Լոռու մարզպետը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ