Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 փետրվարի 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Մինչև ընդլայնված կազմով հանդիպումը, Ռուսաստանի կառավարության նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ, Սերժ Սարգսյանը նշել է, որ գոհունակությամբ է հիշում անցած տարվա սեպտեմբերին Մոսկվայում կայացած իրենց հանդիպումը: Նա վստահություն է հայտնել, որ Վիկտոր Զուբկովի պաշտոնական այցը ևս նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդման ու խորացման համար: Վիկտոր Զուբկովը Սերժ Սարգսյանին է փոխանցել ՌԴ նախագահի ողջույնները և շնորհակալություն է հայտնել հրավերի ու ջերմ ընդունելության համար:

Վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով, որի ընթացքում, երկու կողմերի պատվիրակությունների անդամների մասնակցությամբ, քննարկվել է հայ-ռուսական համագործակցության` տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Գոհունակություն հայտնելով փոխգործակցության և հարաբերությունների զարգացման ընթացքից, Սերժ Սարգսյանը և Վիկտոր Զուբկովն ընդգծել են, որ դրան նպաստում են նաև երկու պետությունների նախագահների միջև գոյություն ունեցող գործնական ու բարեկամական ջերմ հարաբերությունները: Զրուցակիցները նշել են հատկապես տնտեսական ոլորտում ձեռք բերված հաջողությունները` ապրանքաշրջանառության ծավալների, ինչպես նաև ռուսական ֆինանսական ներդրումների մակարդակի աճը Հայաստանի տնտեսության մեջ, միաժամանակ ընդգծելով, որ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները դեռևս զարգացման մեծ ներուժ ունեն: Ըստ ՀՀ վարչապետի, երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պահանջում է տնտեսական համագործակցության ոլորտում հասնել ավելիին: Այդ համատեքստում կողմերը կարևորել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը: Նշվել է, որ ընդամենը օրեր առաջ` հունվարի 21-ին, կայացած միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման ժամանակ քննարկվել են հանձնաժողովի վերջին` 9-րդ նիստի որոշումների կատարման արդյունքները, որոնց համաձայն 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել է մոտ 65 տոկոսով` հասնելով շուրջ 700 մլն ԱՄն դոլարի: ՌԴ կառավարության նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում այդ թիվը կարելի է հասցնել ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը այս կապակցությամբ նշել է, որ Հայաստանի օրենսդրական դաշտն ու ներդրումային միջավայրը շատ նպաստավոր են, ինչի շնորհիվ ռուսական բիզնեսը բավականին ակտիվորեն է զարգանում հայկական շուկայում: Նշվել է, որ 2007թ. հունվար-սեպտեմբերին ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ զգալիորեն ավելացել են` կազմելով 175,9 մլն ԱՄՆ դոլար, որից 101,6 մլն-ը`ուղղակի ներդրումներ են: Ակտիվացել է նաև միջբանկային փոխգործակցությունը` հանրապետությունում հաջողությամբ գործում է «Բանկ ՎՏԲ (Հայաստան)» ՓԲԸ-ն, որը ֆինանսավորում է մի շարք խոշոր ներդրումային նախագծեր, այս տարեսկզբից ծրագրում է իր աշխատանքներն սկսել «ՎՏԲ-Լիզինգ Հայաստան» ընկերությունը, «Գազպրոմբանկ»-ը ձեռք է բերել «Հայէքսիմբանկ»-ի բաժնեթղթերի 80.1 տոկոսը և մտադիր է հիմնական գործունեությունն ուղղել «Գազպրոմ» ԲԲԸ-ի նախագծերի ֆինանսավորմանն ու կորպորատիվ խոշոր հաճախորդների վարկավորմանը: Հայաստանում հաջողությամբ են գործում նաև «ՌԱՕ ԵԵՍ», «Արմենալ» և ռուսական մի շարք այլ խոշոր ընկերություններ:

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում վարչապետ Սերժ Սարգսյանը կարևորել է նաև «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված արդյունաբերական և գիտական ձեռնարկությունների վերագործարկման գործընթացի արագացումը:

Նկատի ունենալով ձմեռային օլիմպիական խաղերի անցկացումը Սոչիում և այնտեղ նախատեսվող շինարարության մեծ ծավալները, Վիկտոր Զուբկովը համակարծիք է եղել ՀՀ վարչապետի հետ, որ դա կարող է զգալի խթան հանդիսանալ հայկական շինանյութերի արտահանման ծավալների աճի համար:

Հանդիպման ժամանակ երկու երկրների տնտեսական հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու գործում կարևորագույն պայմաններից է համարվել տրանսպորտային պատշաճ հաղորդակցության ապահովումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ հայկական երկաթուղու համակարգի` «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ին հավատարմագրման կառավարման հանձնումը թույլ կտա զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները, որի արդյունքում հնարավոր կլինի տնտեսական առկա ներուժն ավելի արդյունավետորեն օգտագործել: Երկուստեք գոհունակություն է հայտնվել հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ: Ընդգծվել է, որ փոխգործակցությունը լավ է զարգանում էներգետիկայի, այդ թվում` ատոմային էներգետիկայի ոլորտում: Զարգացում է ստացել նաև հայ-ռուսական իրավապայմանագրային բազան` ուժի մեջ են մտել մի շարք համաձայնագրեր, որոշ համաձայնագրերի նախապատրաստման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են միջկառավարական մակարդակով: Շարունակում է զարգանալ համագործակցությունը հումանիտար ոլորտում ևս:

Քննարկումների արդյունքում կողմերը հավաստել են փոխշահավետ համագործակցությունն այսուհետ էլ ընդլայնելու և խորացնելու իրենց պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին երկուստեք փաստվել է քննարկումների կառուցողական բնույթը, վստահություն է հայտնվել, որ այս հանդիպումը ևս կարևոր քայլ կհանդիսանա Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետագա զարգացման ու խորացման գործում:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն. ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը և ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը համաձայնագիր են ստորագրել «ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային կապի և էլեկտրակապի բնագավառում համագործակցության մասին»: ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը և ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ Աննա Պոպովան արձանագրություն են ստորագրել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ազատ առևտրի մասին» 1992թ. սեպտեմբերի 30-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին»: ՀՀ բնապահպանության և ՌԴ «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի միջև հուշագիրը` «Ուրանի հանքերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման և վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին» ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը արձանագրություն են ստորագրել «Հարավ-Կովկասյան երկաթգիծ» ՓԲԸ-ին Հայաստանի երկաթգծի համակարգը փոխանցելու վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին»: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը և ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հայտագրեր են փոխանակել «ՌԴ կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ուրանի հարստացման միջազգային կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցելու վերաբերյալ»: Ստորագրվել է նաև համատեղ հայտարարություն` «ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև Հայաստանի ատոմակայանի օգտագործման հուսալիության և անվտանգության բարձրացման բնագավառում համագործակցության, ինչպես նաև Հայաստանի ատոմային էներգետիայի զարգացման մասին»:

Փաստաթղթերի ստորագրումից հետո տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՌԴ կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի համատեղ մամուլի ասուլիսը:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ