Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 փետրվարի 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի առաջին փոխնախագահ Ռոլանդ Զիլլերին:

Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական հարաբերությունների բնականոն զարգացման վերաբերյալ, որի կարևոր բաղադրիչներից է համագործակցությունը ֆինանսական բնագավառում: Ըստ նրա, KfW բանկի հետ փոխգործակցության անցած ավելի քան 10 տարիները ցույց են տվել, որ հնարավոր է շատ լավ արդյունքների հասնել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն Հայաստանում բանկի կողմից ներդրված գումարների չափը, այլև այն բնագավառների ընտրությունը, որոնցում դրանք ներդրվում են: Ըստ նրա, ընտրությունը ճիշտ է կատարվել` ե՛ւ ֆինանսական, հատկապես հիպոթեքային շուկայի, ե՛ւ էներգետիկ ու ջրային տնտեսության ոլորտների, աղետի գոտու սոցիալական հիմնախնդիրների լուծման հարցերը գտնվում են նաև մեր պետության ուշադրության կենտրոնում և այդ ոլորտներում բանկի կողմից նախատեսվող ծրագրերը համահունչ են Հայաստանում իրականացվող ծրագրերին: Ողջունելով մեր երկրում ՊրոԿրեդիտ բանկի ստեղծման նախաձեռնությունը ևս, Սերժ Սարգսյանը կարևոր է համարել, որ բանկի գործունեությունը հիմնականում նպատակուղղված է լինելու Հայաստանում փոքր և միջին գործարարության զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին` ՀՀ կենտրոնական բանկին և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը ՊրոԿրեդիտ բանկի ստեղծման գործում համագործակցության և աջակցության համար, Ռոլանդ Զիլլերը նշել է, որ այդ բանկի` աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող երկու տասնյակից ավելի մասնաճյուղերի արդյունավետ գործունեությունը թույլ է տալիս հուսալ, որ այն հաջողությամբ կգործի նաև Հայաստանում: Նշելով, որ խորապես տպավորված է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացմամբ, KfW բանկի առաջին փոխնախագահն ընդգծել է, որ տնտեսական առաջընթացի այդ միտումները հնարավորություն են տվել անցած տարի երեք անգամ ավելացնելու Հայաստանում կատարած իրենց ներդրումների չափը: Պարոն Զիլլերը ևս կարևորել է աղետի գոտում տարբեր ծրագրերի իրականացումը, նշելով, որ բանկի ղեկավարությունը որոշել է ուշադրությունը կենտրոնացնել հենց այդ ուղղությամբ:

Հանդիպման ավարտին` կարևորելով ծրագրերի շարունակականության ապահովումը, վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել KfW բանկին` մեր երկրում նրա հետագա գործունեության մեջ, մեկ անգամ ևս հավաստելով փոխշահավետ համագործակցությանը հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ