Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 4 փետրվարի 2008

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովը փետրվարի 5-ի երեկոյան պաշտոնական այցով կժամանի Երևան: ՌԴ կառավարության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարար Լեոնիդ Ռեյմանը,  դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, տնտեսական զարգացման և առևտրի նախարարի տեղակալ Աննա Պոպովան, արդյունաբերության և էներգետիկայի նախարարի տեղակալ  Անդրեյ Դեմենտևը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Պանկինը, ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, դաշնային ունեցվածքի կառավարման դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Յուրի Մեդվեդևը: Պատվիրակությանն ուղեկցողների թվում են ՌԴ կառավարության և արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, «Ատոմրեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը, «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը, «ԱԼՌՈՍԱ» ընկերության փոխնախագահ Սերգեյ Ուլինը:



Փետրվարի 6-ին նախատեսվում են Վիկտոր Զուբկովի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: ՀՀ վարչապետի հետ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն, որին կհաջորդի ՀՀ և ՌԴ վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը: Օրվա ընթացքում ՌԴ կառավարության նախագահը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին:





 



Ի գիտություն լրագրողների



Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովի պաշտոնական այցի ծրագրի ժամանակացույցից



 



6-ը փետրվարի





10:00-10:45 - Առանձնազրույց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ և հանդիպում նեղ կազմով



(արարողակարգային նկարահանման համար հավատարմագրված օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 09:30-ին)



10:50-11:30- Հանդիպում ընդլայնված կազմով (արարողակարգային նկարահանում)



11:35-11:45-Փաստաթղթերի ստորագրման արարողություն (արարողակարգային նկարահանում)



11:50-12:10-Համատեղ մամուլի ասուլիս (լրագրողները հրավիրվում են 11:10-ին)



12:15 - Մեկնում Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ զետեղելու



արարողություն



13:00-13:40-Հանդիպում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ



13:50- 14:20 –Հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ



16:45-18:35 -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն



Հայոց կաթողիկոսի հետ, այցելություն Գանձարան և Մայր տաճար



18:50- «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կարճատև զրույց ՀՀ վարչապետի



հետ, ճանապարհման պաշտոնական արարողություն (արարողակարգային նկարահանման համար օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 18:20-ին)

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ