Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 ապրիլի 2002

Այսօր մայրաքաղաքի Թեքեյան մշակութային կենտրոնում բացված ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Համագումարի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում, վարչապետը նշել է, որ ըստ էության, սրանով ավարտվում է մեր երկրում կառավարության նախաձեռնությամբ սկսված առևտրաարդյունաբերական պալատների նոր համակարգի ձևավորման գործընթացը: Վարչապետի խոսքերով, շուկայական տնտեսական համակարգում մրցունակ ձեռնարկատիրության զարգացման և աջակցության տեսանկյունից գործադիր իշխանության համար արդիական խնդիր էր դարձել առևտրաարդյունաբերական պալատի նշանակության վերագնահատումը: Այս իմաստով չափազանց կարևոր էր օրենսդրորեն սահմանել առևտրաարդյունաբերական պալատների կազմակերպաիրավական ձևը, ստեղծել պալատների ձևավորման և գործունեության իրավական հիմքերը: Անդրանիկ Մարգարյանը ընդգծել է, որ «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտությունը պայմանավորված էր նաև նրանով, որ պետությունը, ի դեմս առևտրաարդյունաբերական պալատի, ցանկանում է տեսնել կամավորության սկզբունքով գործարար շրջանակները միավորող մի կազմակերպություն, որն իրավամբ կարող է հանդես գալ որպես ձեռնարկատիրության շահերի ներկայացուցիչ, և որի ընդհանրական կարծիքը կարևոր պետք է լինի պետության համար տնտեսական, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականության մշակման գործում: Ըստ վարչապետի, այդ խնդիրն առավել արդյունավետ լուծելու նպատակով նախատեսվել է պալատների երկաստիճան համակարգի ձևավորում. կամավորության սկզբունքի հիման վրա մարզային պալատների և մարզային պալատների պարտադիր մասնակցությամբ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ստեղծում: Նա կարևոր է համարել այն հանգամանքը, որ մարզային պալատներն ինքնուրույն գործող սուբյեկտներ են և կոչված են էականորեն նպաստելու իրենց տարածքների տնտեսական զարգացմանը, գործարար ակտիվության, ներքին կոոպերացիայի խորացմանը: Կառավարության ղեակավարը նշել է, որ օրենքի ընդունումից հետո գործարարների կողմից զգալի աշխատանք է կատարվել,և այսօր հանրապետության բոլոր մարզերում արդեն իսկ ստեղծված են պալատներ, որոնց անդամակցում են մոտ հազար տնտեսվարող սուբյեկտներ: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է պալատների՝ ներկայացուցչական կառույցներ լինելու հանգամանքը, որոնք կոչված են պաշտպանելու գործարարների շահերը, մասնակցելու պետական տնտեսական քաղաքականության մշակմանը: Ի թիվս բազմաթիվ գործառույթների, վարչապետն առանձնացրել է առևտրաարդյունաբերական պալատների դերը նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման գործում: Ոլորտ, որը կառավարությունը համարում է տնտեսության գերակայություններից մեկը: Ընդգծելով օրենսդրությամբ պալատներին վերապահված խնդիրների և գործառույթների արդյունավետ իրականացման համար պալատների և պետության համագործակցության անհրաժեշտությունը, վարչապետը կարևորել է, մասնավորապես, առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ նորաստեղծ այդ կառույցների սերտ գործակցության հաստատումը: Առևտրաարդյունաբերական պալատների գործունեության արդյունքում միջին խավի ձևավորմամբ նաև ժողովրդի սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու գործընթացը վարչապետը դիտարկել է իբրև աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի բաղկացուցիչներից մեկը: Խոսքի վերջում վարչապետը արդյունավետ աշխատանք է մաղթել համագումարի մասնակիցներին: Ընդգծելով, որ կառավարությունը պատրաստակամ է աջակցելու առևտրաարդյունաբերական պալատներին՝ իրենց գործունեության ամբողջ ընթացքում, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ կայացման ճանապարհին, այնուհանդերձ, շատ բան կախված է հենց իրենցից՝ պալատների անդամներից:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ