չորեքշաբթի, 30 հունվարի 2008
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Մոսկվայի մարզի նահանգապետ Բորիս Գրոմովին: ՀՀ վարչապետը և Մոսկվայի մարզի նահանգապետը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր` ընդգծելով, որ դրանում զգալի է երկու երկրների առանձին վարչական միավորների միջև ուղղակի կապերի ակտիվացման դերը: Երկուստեք կարևորվել է ՀՀ կառավարության և Մոսկվայի մարզի կառավարության միջև այսօր ստորագրվելիք համաձայնագրի նշանակությունը` կողմերի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: