Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 ապրիլի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դիմիտրիյ Ռուպելին: Նա հույս հայտնեց, որ նախարարի այցը կնպաստի հայ-սլովենական քաղաքական երկխոսության ակտիվացմանն ու դեռւես ոչ բավարար մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցության զարգացմանը, երկու հանրապետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը: Արտգործնախարար Ռուպելը ՀՀ վարչապետին տեղեկացրեց Հայաստանի իր գործընկերոջ հետ այդ խնդիրների շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ Սլովենիայում կամ Հայաստանում գործարար համաժողովների անցկացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում և այլն: Նա նշեց, որ իբրև այցի արդյունք կարելի է դիտարկել ՀՀ ԱԳՆ-ի հետ համագործակցության մասին արձանագրության ստորագրումը: Երկրորդ քայլը, ըստ պրն Ռուպելի, կլինի մեր երկու երկրների փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ստեղծումը, որի ուղղությամբ որոշակի աշխատանք կատարված է. փաստաթղթերը նախապատրաստվել են, սակայն դրանք այս տարվա ընթացքում չեն ստորագրվի: Հանդիպման ընթացքում կարևորվեց եվրոինտեգրացման սլովենական փորձի փոխանակումը, այդ երկրի աջակցությունը ԵԽ անդամ Հայաստանին, որն այժմ աշխատանք է տանում Եվրոպական ընտանիքին ամբողջությամբ ինտեգրվելու ուղղությամբ: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց մեր տարածաշրջանի հակամարտությունների նկատմամբ Սլովենիայի հավասարակշռված, անկողմնակալ դիրքորոշումը: Դիմիտրիյ Ռուպելը նշեց, որ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ մանրամասն զրույց է ունեցել իր գործընկերոջ հետ և համաձայն է հայկական կողմի փաստարկներին ու մոտեցումներին: Հյուրի խնդրանքով վարչապետը ևս անդրադարձավ այդ թեմային, կրկին ընդգծելով, որ, ի տարբերություն հարևան Ադրբեջանի և Թուրքիայի, Հայաստանը պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության, և համարում է, որ տնտեսական հարաբերությունների սերտացումը կարող է օգնել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ