ուրբաթ, 25 հունվարի 2008
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր-Սիմոնյանը:
Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «անհատական ջեռուցման համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում», «նոր կաթսայատան ներքին ջեռուցման և բնական օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների իրականացում», «ջերմային ցանցերի մոնտաժման առաջին փուլի աշխատանքների իրականացում», «կաթողիկոսարանի տրանսֆորմատորային ենթակայանի շինարարական աշխատանքների իրականացում», «Գևորգյան Հոգևոր Ճեմարանում 12 մարմարե պատվանդանների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում» ծրագրերը:
Հանձնաժողովը հաստատել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի Տող գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման տեխնիկական և հեղինակային հսկողության աշխատանքների իրականացում», «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի Աջափնյակ համայնքի N 225 մանկապարտեզի ջեռուցման և տաք ջրի համակարգերի մոնտաժում», «Վորլդ Վիժն Ինտերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Սյունիքի մարզի Կապան քաղաքի N 13 նախակրթարանի վերանորոգում» ծրագրերը:
Նիստում քննարկվել և հաստատվել են նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր ևս: