Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 հունվարի 2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էնթոնի Քենթորին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Շնորհակալություն հայտնելով պաշտոնավարման տարիներին հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման գործում դեսպանի ունեցած ավանդի և երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի համար, վարչապետը բարձր է գնահատել Միացյալ Թագավորության կառավարության աջակցությունը Հայաստանում ընթացող տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումներին և ցանկություն հայտնել առավել զարգացնել Միացյալ Թագավորության հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունները` համագործակցության բոլոր ուղղություններով: Ի պատասխան դեսպան Էնթոնի Քենթորն ասել է, թե դա նաև բրիտանական կողմի ցանկությունն է, որին է ուղղված եղել նաև անցած ավելի քան 2 տարվա իր աշխատանքը:

Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել դիվանագետին` հետագա գործունեության մեջ:

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ