Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 հունվարի 2008


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Գործադիրը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է հիշյալ օրենքով սահմանված` կադաստրի տեղեկատվական բանկից տեղեկությունների տրամադրման վերաբերյալ դրույթները ՀՀ փոփոխված սահմանադրության դրույթներին համապատասխան լրացնելու, մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի օգտագործման, այդ թվում` դրանց պատճենների տրամադրման մատչելիության սահմանափակման անհրաժեշտությամբ:


Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով նախատեսվում է կարգավորել պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում ֆիզիկական անձանց անհատական տվյալների շտեմարան ձևավորելուն և վարելուն, համակարգի մասնակիցների իրավունքներին, պարտականություններին ու պատասխանատվությանը, շտեմարանի տվյալների օգտագործմանն առնչվող հարաբերությունները: Սահմանվում են նաև համակարգի մասնակիցների շրջանակը, անհատական հաշվառման նպատակը, խնդիրները, սկզբունքները, ինչպես նաև անհատական հաշվառում իրականացնող լիազոր մարմինը:


Գործադիրը ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի զեկուցումը` ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 23-ի «ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման 2007թ. (01.01.2007թ.-10.01.2008թ.) հանձնարարականների կատարման վերաբերյալ: Ներկայացված տեղեկանքի համաձայն, նշված ժամանակահատվածում կատարման ենթակա 255 կետերից 38-ը (կամ 15 տոկոսը)` հիմնականում համապատասխան ՀՀ օրենքների և կամ ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու չընդունման, ծրագրային կետերի այլ փաստաթղթերով կարգավորման կամ դրանց լրամշակման անհրաժեշտության հիմնավորումներով, հանվել է ցանկից: Ցանկում մնացած և կատարման ենթակա 217 կետերից 2008թ. հունվարի 22-ի դրությամբ կատարվել է 216-ը (կամ 99.5 տոկոսը): Չի կատարվել միայն ծրագրով նախատեսված ՀՀ բնապահպանության նախարարության հանձնարարականներից մեկը, որը գտնվում է համաձայնեցման փուլում ՀՀ արդարադատության նախարարությունում:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. մարտի 13-ի «ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 285-Ն որոշման մեջ, ըստ որի հիշյալ ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունները` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխարեն, վերապահվել են ՀՀ առողջապահութան նախարարությանը: Որոշմամբ հետ է վերցվել հիմնադրի կողմից անհատույց օգտագործման իրավունքով «ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին ամրացված ք. Երևան, Ռուբինյանց 29 հասցեում գտնվող 7 մլն 5 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող 600քմ. մակերեսով շենքը և 12 մլն 341 հազար 472 դրամ կադաստրային արժեք ունեցող 2728 քմ մակերեսով հողատարածքը, և նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» ՊՈԱԿ-ին: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 27-ի` ՀՀ առողջապահության նախարարության հիշյալ ՊՈԱԿ-ի կառավարման լիազորությունները ՀՀ ԳԱԱ-ին վերապահելու վերաբերյալ N1558-Ն որոշումը: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ նշված կազմակերպության հիմնական նպատակները` կենսաբժշկական տեղեկատվության կուտակումը, կազմակերպումը, պահպանությունը և սպասարկումը, բժշկության բնագավառի մատենագիտական, տեղեկատվական դաշտի ձևավորումը, հանրապետության առողջապահական կառույցների գրադարաններին և տեղեկատվական կենտրոններին մեթոդական օգնության ցուցաբերումը, առավել արդյունավետ կարող է կազմակերպվել ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության համակարգում գործելու դեպքում:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 225 մլն 681 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ վերահսկիչ պալատին` վերջինիս լրացուցիչ ծախսերը փոխհատուցելու նպատակով:


Կառավարության անդամները հավանություն են տվել «ՀՀ կառավարության և Սլովակիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Նիստում գործադիրը հաստատել է «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրի շրջանակներում Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի կողմից տրամադրված փոխառության մասով «SCADA/ կապի համակարգի առաջին փուլի իրականացման» գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «ԱԲԲ ԱԲ և Էլթել Նեթվորկս» համատեղ ձեռնարկությունը: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով նաև օտարերկրյա պետությունների միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի 2007թ. դեկտեմբերի 26-ի որոշումն ու Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի համաձայնությունը:


«ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը հաստատել է ՀՀ 2008թ. պետական բյուջեի «Նախագծային աշխատանքներ» ծրագրի այլ նախագծային աշխատանքների ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին օբյեկտների:


ՀՀ 2008թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 20-ի N1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդի հաշվին, 94 մլն 552.8 հազար դրամ է հատկացվել ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին` վերջինիս պահպանման ծախսերն ապահովելու նպատակով:


Նիստում որոշվել է ՀՀ կառավարության 2008թ. պահուստային ֆոնդից 43 մլն 153.8 հազար դրամ հատկացնել նաև ՀՀ դատախազությանը` մինչև «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով 2008թ. ապրիլի 1-ը հիշյալ ծառայության աշխատակազմի ձևավորումը, հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումն ապահովելու նպատակով:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը համաձայնել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Չարենցավանի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 8 մլն 76.6 հազար դրամն ուղղել Չարենցավան քաղաքի փողոցների էլեկտրալուսավորության համակարգի վերականգնման աշխատանքների իրականացմանը:


«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը:


Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը:


Կառավարությունը հաստատել է նաև էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման համար դրանց կողմից մատուցվող ծառայություններին առաջադրվող տեղեկատվական չափանիշները, որոնց ընտրությունը կատարվել է տեղական և միջազգային փորձագետների մասնակցությամբ` մի շարք միջազգային կազմակերպությունների ու եվրոպական երկրների կողմից մշակված ստանդարտների ուսումնասիրության արդյունքում: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. սեպտեմբերի 1-ից:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, «Պետական կառավարման հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաջարկությունը, կառավարությունը որոշել է ընդունել հիշյալ ծրագրի կողմից ՀՀ-ին նվիրված գույքը (համակարգչային տեխնիկա և օժանդակ սարքեր) և այն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է «Սևան -Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող 784 հազար 722 դրամ արժողությամբ գույքով (գրասենյակային կահույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերման դիմաց: Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռք բերված գույքն ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով լուծարել «Էկոսերվիս» պետական ՓԲԸ-ի «Ջրհոս» դուստր փակ բաժնետիրական ընկերությունը: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին և լուծարման հանձնաժողովին:


Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 18-ի N 2415-Ն և 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1923-Ն «բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված ոչ բնակելի տարածքների (բացվածքների) պատկանելությունը սահմանելու մասին» որոշումներում, որոնց համաձայն ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնվող ոչ բնակելի տարածքների (բացվածքների) ցանկից հանվել են սեփականության իրավունքով Վեդու քաղաքապետարանին պատկանող Վեդի քաղաքի Արարատյան 46 և Պուշկինի 14/1 բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում տեղակայված մանկական և քաղաքային գրադարանների 181 քմ. և 406.95 քմ մակերեսով տարածքները, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության` «Արտաշատ քաղաքի օգոստոսի 23-ի 21» տարածքում տեղակայված «Օ.Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև Արարատ քաղաքի Աբովյան 5 հասցեի 236քմ մակերեսով տարածքում տեղակայված Արարատի քաղաքային համայնքի մանկական գրադարանը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճընի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշում է ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի որոշ հողերի կատեգորիան փոխելու վերաբերյալ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ