Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 ապրիլի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Բալ Անանդին, որն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ընդգծելով պրն Անանդի անձնական մեծ ներդրումը հայ-հնդկական հարաբերությունների սերտացման գործում: Հայաստանի և Հնդկաստանի հանրապետությունների միջև այս տարի օգոստոսին լրանալիք դիվանագիտական հարաբերությունների 10-ամյա տարելիցի շեմին զրուցակիցները կարևորեցին համագործակցության ընդլայնման ու հետագա զարգացման համար երկկողմ ջանքերով, անցած այդ ժամանակահատվածում, ստեղծված նախադրյալները: Անդրանիկ Մարգարյանը բարձր գնահատեց վերջին շրջանում աշխատանքներն ակտիվացրած հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը. «Մենք բարձր ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս Հնդկաստանի, սերտ բարեկամական հարաբերություններ է հաստատել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող, միջազգային համայնքի հզոր և ազդեցիկ անդամի հետ: Միևնույն ժամանակ, այդ բարեկամական հարաբերությունները մեզ համար արժևորվում են նաև նրանով, որ արտահայտում են պատմական ավանդույթները շարունակելու մեր երկու ժողովուրդների անկեղծ ձգտումը», - ասաց ՀՀ վարչապետը: Նա ուրախությամբ արձանագրեց Երևանում օրերս անցկացված «Էլեկտրոնային զարգացում Կովկասի համար» տարածաշրջանային խորհրդաժողովին հնդկական կողմի ակտիվ մասնակցությունը, նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ փորձ ունենցող Հնդկաստանի հետ փոխգործակցության բավականին ներուժ կա: Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ մեր երկրում Հնդկաստանի նոր դեսպանը կշարունակի պրն Անանդի հիմք դրած բարի ավանդույթները՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: Դեսպան Անանդը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը՝ գործունեության ամբողջ ընթացքում իրեն սատարելու, արդյունավետ համագործակցելու համար և վստահեցրեց, որ այսուհետ աշխարհի որ ծայրում էլ լինի, «հայ» անունը լսելիս մեծ ուշադրությամբ ականջալուր կլինի այդ տեղեկատվությանը, քանի որ բավականին տպավորված է Հայաստանով, հայ ժողովրդով և շահագրգիռ՝ հնարավորինս օգտակար լինել նրան:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ