Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 հունվարի 2008

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

2008թ. ՀՀ կառավարության առաջին նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է նիստի մասնակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և նոր տարում բարեմաղթել հաջողություններ, իսկ հաջողությունները` կառավարության ղեկավարը պայմանավորել է քրտնաջան աշխատանքով, կոչ անելով արդեն տարեսկզբից լծվել այդպիսի աշխատանքի: Սերժ Սարգսյանն առաջնահերթ խնդիր է համարել 2008թ. ՀՀ պետական բյուջեի համաձայն բարձրացված թոշակների, նպաստների, աշխատավարձերի ժամանակին և անխոչընդոտ ստանալու գործընթացի պատշաճ կազմակերպումը: Վարչապետը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և սոցիալական ապահովության պետական ծառայության պետին հանձնարարվել է` զանգվածային լրատվամիջոցներով հայտարարել այն հեռախոսահամարները, որոնցով քաղաքացիները կարող են դիմել վերոնշյալ գործընթացում խոչընդոտների հանդիպելու դեպքում:

Երկրորդ կարևորագույն խնդիրը` Սերժ Սարգսյանը համարել է վերանայված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին ամբողջությամբ ծանոթանալը, որն ըստ էության, հանդիսանում է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, և որի կատարմամբ է պայմանավորվելու նաև նախարարությունների, գերատեսչությունների` տվյալ տարվա գործունեության գնահատականը: Վարչապետը նշել է, որ վերանայված ԱՀՌԾ-ից ելնելով, նախարարություններն ու գերատեսչությունները պետք է մշակեն իրենց կողմից իրականացվելիք միջոցառումների ցանկը և ներկայացնեն կառավարության հաստատմանը:

Երրորդ հանգամանքը, որ կարևորել է ՀՀ կառավարության ղեկավարը` եռամսյակային համամասնությունների համաձայն, նախարարություններն ու գերատեսչություններն իրենց հայտերը ներկայացնելուց հետո, պետբյուջեով նախատեսված միջոցներն ստանալով, պետք է բոլոր միջոցները ձեռնարկեն, որպեսզի համապատասխան մրցույթներն ու դրանց հաջորդող պետական գնումներն իրականացվեն ժամանակին` ընթացիկ տարվա համար նախատեսված խնդիրների լուծումը չուշացնելու համար:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության, և ընդհանուր օգտագործման հանրապետական, ինչպես նաև մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը` ըստ ենթակայության: Ընդունելով ՀՀ մարզպետների և որոշ համայնքների ղեկավարների առաջարկությունները` գործադիրը որոշման համապատասխան հավելվածում նշված ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության մարզային և համայնքային ենթակայության ավտոմոբիլային ճանապարհների շահագործման, պահպանության և դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասությունը վերապահել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը: «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին են սահմանվել. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության տակ գտնվող ճանապարհների (ճանապարհահատվածների) մասով, բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող նշված ճանապարհների մաս հանդիսացող հատվածների, ինչպես նաև ՀՀ մարզպետները` համապատասխան մարզի ենթակայության մասով: Սահմանվել է, որ Երևան քաղաքի տարածքում գտնվող ՀՀ ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են Երևանի քաղաքապետարանի տնօրինման և կառավարման ներքո, իսկ Գյումրի, Վանաձոր, Կապան, Իջևան, Էջմիածին և Արմավիր քաղաքների տարածքում գտնվող հիշյալ նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող ճանապարհահատվածների միայն երթևեկելի մասի ծածկի ընթացիկ նորոգման և ձմեռային պահպանության աշխատանքներն իրականացվում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու մասին» N 1475-Ն և 1997թ. հոկտեմբերի 16-ի «ՀՀ մարզային ենթակայության և համայնքների սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկերը հաստատելու մասին» N 445 որոշումները:

Մեկ այլ որոշմամբ հաստատվել են նաև ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները, դրա կիրառման կանոնները, ճանապարհային գծանշման համարները, պատկերներն ու չափերը, ճանապարհային ցանկապատերին, ուղղորդող սարքվածքներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման և տեղակայման կանոնները: Որոշումն ընդունվել է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ինչպես նաև ՀՀ-ում օգտագործվող ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները 1968թ. Վիեննայում ստորագրված «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիային համապատասխանեցնելու նպատակով:

ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ 2007թ. հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2007թ. հուլիսի 1-ի դրությամբ: Նշվել է, որ փաստաթղթի հիմքում ելակետային են ընդունվել 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմված և ՀՀ կառավարության կողմից 2006թ. դեկտեմբերի 28-ի որոշմամբ հաստատված ՀՀ հողային հաշվեկշռի տվյալները: ՀՀ 2007թ. հողային հաշվեկշիռը` ՀՀ հողային ֆոնդը, կազմվել է` ըստ նպատակային նշանակության, սեփականության սուբյեկտների, իսկ գյուղատնտեսական նշանակության և անտառային հողերը` նաև ըստ հողատեսքերի: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարներին, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլն) ներկայացնել ՀՀ մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար: Հանձնարարվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարին` անտառշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց, ՀՀ բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո, համաձայնեցնել ՀՀ մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:

Այլ որոշումներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի արտադրության, պատրաստման, վերամշակման, իրացման, օգտագործման (այդ թվում` բժշկական) նպատակով ձեռքբերման, ինչպես նաև դրանց գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման գործունեության իրականացման լիցենզավորման կարգերն ու լիցենզիայի ձևերը: Հաստատվել են նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Սահմանվել է, որ ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 3-ի N 1656-Ն որոշման համաձայն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրված «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի առևտուր» գործունեության իրականացման լիցենզիաները գործում են մինչև լիցենզիայի ժամկետի ավարտը: Գործադիրը հաստատել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ցուցակներում ներառված պատրաստուկների ստացման նպատակով վերամշակման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը ևս: Սահմանվել է, որ հիշյալ որոշումներով հաստատված կարգերով` լիազորված մարմնի իրավասությունները վերապահվում են ՀՀ առողջապահության նախարարությանը:

Նիստում գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2000թ. սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետություն դեղերի և դեղանյութերի ներմուծման ու պահպանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշման մեջ, որը պայմանավորված է` դեղերի ներմուծման և արտահանման ժամանակ նմուշների նույնականացման գործընթացի պատշաճ իրականացմամբ, երկրում շրջանառվող դեղի որակի ապահովման համակարգի բնականոն գործունեության ապահովման, անորակ, անարդյունավետ, վտանգավոր և կեղծ դեղերի շրջանառության կանխարգելման անհրաժեշտությամբ:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է` Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով, ստեղծել միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով` ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի նախագահությամբ: Հանձնարարվել է միջգերատեսչական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում ավարտել Հրազդանի 5-րդ էներգաբլոկի արդիականացման նախագծի հատուկ համալիր փորձաքննության աշխատանքները:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման ծառայությունների ձեռքբերման գծով «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պետական պատվերը:

Կառավարությունը հավանություն է տվել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: ՀՀ օրենքի նախագծի մշակումը նպատակ ունի վերացնել հիշյալ օրենքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի միջև առկա հակասությունները, այդ թվում` գերակա համարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները, որոնցով պետք է կարգավորվեն վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններին վերաբերող հարաբերությունները:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ, որի անհրաժեշտությունը պայմանավորված է այդ որոշմամբ հաստատված «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» միջազգային փորձաքննության արդյունքում Եվրոպական խորհրդի փորձագետների կողմից արված մի շարք առաջարկների ընդունմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է` Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի կատարումը ՀՀ կրթության և գիտության նախարարությանը փոխանցելու կապակցությամբ, «Փրոջեքթ Հարմոնի» հասարակական կազմակերպության հայկական մասնաճյուղի կողմից ՀՀ պետական բյուջեի և ԱՄՆ կառավարության տրամադրած միջոցներով ձեռք բերված 85 մլն 988.322 հազար դրամ ընդհանուր արժեքով գույքը և սարքավորումները, որպես նվիրաբերություն, ընդունել և ամրացնել «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ», «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» և ՀՀ մարզերի մարզպետարանների աշխատակազմեր պետական կառավարչական հիմնարկներին` ըստ որոշակի համամասնությունների:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 17-ի «Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատելու և ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 8-ի N 226 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 900-Ն որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրակրթական համակարգի բովանդակային բարեփոխումների իրավական հիմքերի ամրապնդման և 12-ամյա միջնակարգ կրթության անցման հետ կապված առանձին խնդիրների հստակեցման անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացում է կատարել նաև ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 4-ի «ՀՀ ԿԱ ոստիկանության ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից տեղեկատվություն տրամադրելու և ստանալու պայմանները սահմանելու մասին» N 654-Ն որոշման մեջ, որով, բացի ՀՀ արդարադատության նախարարությունից, տեղեկատվության օպերատիվ փոխանակման իրավասություն է վերապահվում նաև ՀՀ մշակույթի նախարարությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է Փարիզի 1970թ. նոյեմբերի 14-ի «Մշակութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն արգելելու և կանխելու միջոցառումների մասին» կոնվենցիայի դրույթներով:

Նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների 2006թ. համալրման և ծախսման վերաբերյալ հաշվետվությունը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 16-ի «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարի նշանակման և վճարման կարգն ու չափը սահմանելու մասին» N 1841-Ն որոշման մեջ` պայմանավորված այն հանգամանքով, որ «Ժողովրդական» պատվավոր կոչման արժանացած անձանց ամենամսյա պատվովճարների չափը 28000-ի փոխարեն սահմանվել է 40000 դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը` ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին, գիտական աստիճանի համար, 2008թ. հունվարի 1-ից սահմանել է հավելավճարներ. գիտությունների դոկտորին` 20000 դրամի, գիտությունների թեկնածուին` 10000 դրամի չափով:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշել է թույլատրել «Կոմետա-1» ԲԲԸ-ին` սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավան-2 հասցեի 550 քմ մակերեսով և 9 մլն 382 հազար դրամ գնահատված արժեքով լաբորատորիայով և գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 550 քմ հողատարածքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշմամբ առանձնացված գույքը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության: Հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին` վարչության կողմից ձեռք բերված նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել (ամրացնել) «ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: Որոշվել է նաև վերոհիշյալ ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել աշխատավորական կոլեկտիվին:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ