Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 ապրիլի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը ի գիտություն ընդունեց կառավարության աշխատակազմի տեղեկանքը 2002թ. առաջին եռամսյակում կառավարության 2002թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների կատարման մասին: Նշվեց, որ առաջին եռամսյակում կատարման ենթակա 72 կետերից 5-ը տեղափոխվել է 2-րդ եռամսյակ, իսկ 1 կետ հանվել է ցանկից: Ցանկում մնացած 66 կետերից, ապրիլի 5-ի դրությամբ, կատարվել է 63-ը, կամ 95,5 տոկոսը: Չի կատարվել 3 կետ, կամ 4,5 տոկոսը: 63 կետերից 19,7 տոկոսը կատարվել է ուշացումով: Գործադիրը հավանություն տվեց ՀՀ նախագահի «2002 թ. գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի նախագծին: Զեկուցողը նշեց, որ զորակոչն ու զորացրումը կանցկացվեն սահմանված կարգով՝ ապրիլ-հունիս ամիսներին: Այդ նկատառումով, որոշման նախագծում հաշվի է առնվել կրթության և գիտության նախարարության առաջարկը, ըստ որի բուհերում ավարտական քննություններն ու դիպլոմային աշխատանքների պաշտպանություններն ավարտվելու են մինչև 2002թ. հունիսի 1-ը: Որոշում ընդունվեց նաև 2002 թ. գարնանային զորակոչը կազմակերպելու վերաբերյալ: Կառավարությունը հաստատեց նաև զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման և խնդիրների իրագործման հետ կապված կազմակերպություններին ու քաղաքացիներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը: Հանձնարարվեց շահագրգիռ նախարարություններին երկօրյա ժամկետում հաշվի առնել արված դիտողություններն ու առաջարկությունները և ընդգրկել որոշման մեջ: Գործադիրը հաստատեց աշխատանքի դիմաց նպաստի նշանակման և վճարման կարգը՝ յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարը սահմանելով 800 դրամի չափով: Զեկուցող սոցիալական ապահովության նախարար Ռ. Մարտիրոսյանը նշեց, որ հանրապետության մարզպետների առաջարկով նախագծում ընդլայնվել է ծրագրի մասնակիցների շրջանակը: Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ուղևորային գնացքներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով, կառավարությունը որոշում ընդունեց նշված ճանապարհով ապրանքների տեղափոխումը կանոնակարգելու մասին: Հաստատվեց ապրանքների փոխադրման և դրանց նկատմամբ մաքսային հսկողության ու ձևակերպումների իրականացման կարգը: Գործադիրը հավանություն տվեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: Հավանության արժանացավ նաև «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացության նախագիծը, ըստ որի ներկայացված նախագիծը լուրջ հիմնավորման կարիք ունի: Բացի այդ՝ նկատի ունենալով Ազգային Ժողովում օրենսդրական նախաձեռնությամբ շրջանառության մեջ գտնվող ևս երեք օրինագծերի հանգամանքը, գործադիրը նպատակահարմար է գտնում դրանց միաժամանակյա քննարկումները: Մեկ այլ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նեկայացված նախագծի վեաբերյալ որոշվեց տալ բացասական եզրակացություն, քանի որ առաջարկվող երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող քաղաքացիական ավիացիայի ինժեներատեխնիկական անձնակազմին լրացուցիչ արտոնության տրամադրումը հակասում է կենսաթոշակային ապահովության ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությանը: Զեկուցողը նշեց նաև, որ ներկայումս ՀՀ քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովման մասին օրենքի նախագիծը գտնվում է Ազգային Ժողովում, և այդ ոլորտին վերաբերող բոլոր փոփոխություններին նպատակահարմար է անդրադառնալ հիշյալ օրենքի քննարկման ընթացքում: Նիստում կառավարությունը հաստատեց նաև ՀՀ հանրակրթական դպրոցների հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցը՝ ըստ մայրաքաղաքի և մարզերի, 2002 թ. սեպտեմբերի 1-ից 2005 թ. ընկած ժամանակահատվածում: Նիստում որոշվեց Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող 3 մլն յուան գումարի չափով տրակտորների, գյուղատնտեսական գործիքների ու պահեստամասերի տրամադրման ծրագիրը որակել բարեգործական: Նույն որոշմամբ սահմանվեց, որ նշված ծրագրի շրջանակներում 2002 թ Հայաստան ներկրվելիք 40 միավոր տրակտորի, 40 միավոր գութանի, 40 միավոր խոտհնձիչի, 24 միավոր հավաքիչ-մամլիչի, դրանց արժեքի 5 տոկոս կազմող պահեստամասերի ներմուծման, ստացման, մաքսային ձևակերպման, հանրապետության տարածքում դրանց փոխադրման, պահպանման, գործակալի գործունեության և հետագա օտարման գործարքների համար վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի մինչև 58 մլն դրամ գումարը փոխհատուցվելու է «Հայաստանի Հանրապետության 2002 թ. պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված կարգով: Գործադիրը հաստատեց չկատարված հարկային պարտավորության չափը 1 մլն և ավելի դրամ կազմելու դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու և դատարանի վճռից հետո բռնագանձված գույքի իրացման կարգը: 3 օր ժամկետ տրվեց շահագրգիռ նախարարություններին՝ առաջարկները ներկայացնելու և որոշման մեջ ներառելու համար: Մեկ այլ որոշմամբ հաստատվեցին նաև հարկային պարտավորությունից ավելի վճարած գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքերում, ինչպես նաև հսկիչ գնումների իրականացման դեպքերում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման կարգերը: Հաշվի առնելով Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսումնական բազան նորագույն սարքավորումներով զինելու, ուսանողությանը գործնական աշխատանքներում հիմնավոր գիտելիքներ հաղորդելու կարևորությունը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի, հողի և անշարժ գույքի կառավարման համար արհեստավարժ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, կառավարությունը որոշեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնօրինության մեկական էլեկտրոնային տախոմետր և դիստոմատ (տարածաչափական գործիք) անհատույց օգտագործման հանձնել նշված գիտակրթական հաստատություններին՝ դրանք միայն ուսումնական նպատակով օգտագործելու պայմանով: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրեց «Գաֆէսճեան Թանգարան-Հիմնադրամին»: Որոշումներ ընդունվեցին նաև Սյունիքի մարզի Աշոտավանի, Վաղատուրի գյուղական համայնքների ղեկավարների, Կուրիսի գյուղական համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Վահրամաբերդի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին: Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև նվիրատվության և ծրագրի իրականացման» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ