Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 ապրիլի 2002

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ Ժոյել Բուտրուի խնդրանքով, այսօր նրան ընդունեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Պրն Բուտրուն անդրադարձավ Մոնթերեյի համաժողովի շրջանակներում քննարկված մի քանի կարևորագույն հարցերի ուղղությամբ հետագա աշխատանքին, որ վերաբերում է միջազգային օժանդակության համակարգմանը, նաև համաժողովից դուրս՝ ՀՀ վարչապետի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տնօրեն Մարկ Մալոխբրաունի միջև տեղի ունեցած առանձին հանդիպման զրույցի կետերին: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 2-3 շաբաթից իր գլխավորած գրասենյակը կավարտի Հայաստանի հետ առաջիկա տարիներին համագործակցության ծրագրի մշակումը, որը բավականին ընդգրկուն է և ներառում է բազմաթիվ ոլորտներ՝ բնապահպանություն, սոցիալական հատված, աջակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների տարածմանը, ընտրությունների թափանցիկության ապահովում և այլն: Այդ աշխատանքների ավարտից հետո, որ իրականացվում է Հայաստանի համապատասխան կառույցների և ոլորտների պատասխանատուների հետ փոխգործակցության շրջանակներում, այն կներկայացվի ՀՀ կառավարության ղեկավարին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կրկին ընդգծեց աջակցություն ստացող երկրների նկատմամբ միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ներկայացվող պահանջների, գնահատման չափորոշիչների ներդաշնակության անհրաժեշտությունը, որը թույլ կտա օբյեկտիվ պատկերացում ձևավորել երկրի մասին և հետագա գործունեությունն իրականացնելիս հիմնվել այդ գնահատականի վրա, ինչը միանգամայն ընդունելի էր պրն Բուտրուի համար: Խոսք եղավ նաև ծրագրերի կազմման ընթացքում տեղական ներուժը առավելագույնս օգտագործելու կարևորության մասին, որպեսզի ծրագրի վերջնական արդյունքն ու ակնկալիքը հետագայում համապատասխանեն միմյանց: Միջազգային օժանդակության համակարգման և մի շարք այլ հարցերում վարչապետն անչափ կարևորեց ՄԱԿ-ի դերը և պատրաստակամություն հայտնեց շարունակել սերտ համագործակցությունը նրա կառույցների հետ՝ Հայաստանի սոցիալական, տնտեսական խնդիրները, որով մտահոգ է նաև Միացյալ Ազգերի Կազմակերպությունը, միասին, կազմակերպության աջակցությամբ լուծելու ակնկալիքով:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ