Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 դեկտեմբերի 2007

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Քննարկվել են ԱՀՌԾ վերանայված տարբերակի առաջին նախագիծը, հետագա անելիքների հստակեցման հարցերը, ինչպես նաև ԱՀՌԾ իրականացման գործընկերային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջարկությունը, որոնք ներկայացրել է ԱՀՌԾ իրականացման աշխատանքների ընթացիկ համակարգման աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, ըստ էության, երկրի զարգացման համալիր ծրագիր է: 2003թ. հաստատվելուց հետո, զարգացման տեմպերին համահունչ, այն որոշակիորեն փոփոխվել է: Ըստ նրա, դա շարունակական գործընթաց է` ծրագիրն այսօր էլ վերանայվում է և, զարգացման հետ մեկտեղ, անհրաժեշտության դեպքում` կփոփոխվի նաև հետագայում: ԱՀՌԾ-ի իրականացման գործընթացում վարչապետը կարևորել է քաղաքացիական հասարակության լայն մասնակցությունը ևս, ընդգծելով, որ որքան ակտիվ լինի այդ մասնակցությունը, այնքան ծրագրի հաջողությունն ավելի ապահովված կլինի:

ԱՀՌԾ վերանայված տարբերակի առաջին նախագծի և դրանում ներառված հիմնահարցերի վերաբերյալ խորհրդի անդամները քննարկման ընթացքում ներկայացրել են իրենց նկատառումներն ու առաջարկությունները:

Խորհուրդը որոշել է ի գիտություն ընդունել ԱՀՌԾ վերանայված փաստաթղթի նախագիծը, ինչպես նաև հավանություն տալ ԱՀՌԾ իրականացման աշխատանքների ընթացիկ համակարգման աշխատանքային խմբի առաջարկին և ԱՀՌԾ իրականացման գործընկերային համաձայնագրի ժամկետը երկարաձգել մինչև նոր համաձայնագրի ձևավորումը:

ԱՀՌԾ աշխատանքային խմբին հանձնարարվել է` քննարկման ժամանակ հնչած նկատառումներն ու առաջարկությունները հաշվի առնելով, մեկամսյա ժամկետում իրականացնել ԱՀՌԾ վերանայված նախագծի լրացուցիչ քննարկումներ և ԱՀՌԾ վերջնական նախագիծը ներկայացնել ԱՀՌԾ համակարգող խորհրդի քննարկմանը: Այդ կապակցությամբ ՀՀ նախարարներին և կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին հանձնարարվել է` մինչև 2008թ. հունվարի 20-ը ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ԱՀՌԾ վերանայված փաստաթղթի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ