Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 6 ապրիլի 2002

ՀՀ վարչապետ, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել էր խորհրդի նիստ, որի օրակարգում քննարկման էին դրվել հեռահաղորդակցության բնագավառի խնդիրների կարգավորման, պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման, տեղեկատվական տեխնոլոգիաներում հայերեն գրանշանների կիրառման և այլ հարցեր: Հեռահաղորդակցության բնագավառի խնդիրների կարգավորման վերաբերյալ նախորդ նիստում արված առաջարկությունների ամփոփ տարբերակը խորհրդին ներկայացրել է աշխատանքային խմբի ղեկավար Մ. Մարկոսյանը: Նշելով, որ հեռահաղորդակցության համակարգը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կարևոր բաղադրիչն է, և վերջինիս զարգացումն անհնար է առանց ապահովելու հեռահաղորդակցության ծառայությունների զարգացումը, նա մտահոգություն է հայտնել տեղական (հանրային) հեռախոսային ցանցի այսօրվա վիճակի, սակագնային քաղաքականության, ոլորտի զարգացման հստակ ծրագրի բացակայության վերաբերյալ: Քննարկման ժամանակ նշվել է, որ վերջին շրջանում որոշակի դրական քայլեր են կատարվել կապի և հեռահաղորդակցության ոլորտում: Մասնավորապես, կառավարական հանձնաժողովի և «Արմենտելի» միջև բանակցությունների արդյունքում զգալիորեն նվազեցվել են կապի մի շարք ծառայությունների սակագները, հանրապետությունում շարունակվում է հեռախոսային կայանների թվայնացման գործընթացը: Դրա հետ միասին նշվել է նաև, որ դեռևս լուրջ խնդիրներ կան ծառայությունների որակի, ներդրումների հետ կապված: Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է տրանսպորտի և կապի, առևտրի և տնտեսական զարգացման նախարարություններին, համապատասխան գերատեսչություններին՝ մեկ շաբաթվա ընթացքում քննարկել առաջադրված խնդիրները և իրենց եզրակացություններն ու առաջարկները ներկայացնել խորհրդին: Նա միաժամանակ նշել է, որ բարձրացված որոշ հարցեր ժամանակավրեպ են, քանի որ դրանց նկատմամբ կառավարությունը հետևողական մոտեցում է ցուցաբերել՝ նյութերն ուղարկելով դատախազություն: Օրակարգի երկրորդ հարցի՝ «Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական միասնական համակարգի ստեղծման և ներդրման (Էլեկտրոնային Հայաստան)» ծրագրի նախագծի վերաբերյալ վարչապետը հանձնարարել է նախ լսել նշված ծրագրի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին զեկուցումը և՝ խորհրդի առաջիկա նիստում այն քննարկելուց հետո միայն, անդրադառնալ «Էլեկտրոնային Հայաստան» ծրագրի շուրջ եղած տեսակետներին ու առաջարկներին: Ըստ վարչապետի, բոլոր դեպքերում, ծրագրի վերաբերյալ կառավարությունը որոշում կընդունի միայն խորհրդում այն հանգամանալից քննարկելուց և բոլոր խնդիրների պարզաբանումներն ստանալուց հետո: Լեզվի պետական տեսչության պետ Լևոն Գալստյանը խորհրդին է ներկայացրել Տեղեկատվական տեխնոլոգիաներում հայերեն գրանշանների կիրառմանը ներկայացվող պահանջների վերաբերյալ տեսչության տեսակետը: Ըստ նրա, համապատասխան շահագրգիռ մասնագիտական մարմինների հետ տեսչության անցկացրած բազմաթիվ քննարկումների արդյունքում ձևավորվել է այն տեսակետը, որ տեղեկատվական տեխնոլոգիաներում հայերեն գրանշանները պետք է արտահայտվեն միասնական, համապատասխան առանձնացված ստեղներով: Հարցի կապակցությամբ Լ. Գալստյանը արտահայտել է նաև իր մտահոգությունը, մասնավորապես, ստեղնաշարում «ու» տառի արտահայտման վերաբերյալ (մեկ կամ երկու ձևով); ինչը տարաձայնություններ է առաջ բերում, մասնավորապես, հայրենիքում և սփյուռքում ընդունված հայերենի տարբեր ուղղագրությունների միասնականացման շրջանակում: Վարչապետը նշել է, որ այս խորհրդում այլ տեսանկյունից քննարկվող հարցը չի կարելի կապել հայերենի տարբեր ուղղագրությունների խնդրի հետ, այլ անհրաժեշտ է առաջնորդվել առավելապես օբյեկտիվ, կիրառական տեսակետից արդյունավետ լուծում գտնելու սկզբունքով: Անդրանիկ Մարգարյանը նաև իր անձնական կարծիքն է արտահայտել՝ նշելով, որ կողմ է Հայաստանում ընդունված հայերենի ներկայիս ուղղագրության պահպանմանը: Խորհրդում առաջարկությամբ հանդես է եկել «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռ. Վարդանյանը: Ներկայացնելով շուրջ 6 տարվա փորձի հիման վրա վարժարանում մշակված 5-10-րդ դասարանների ինֆորմատիկա առարկայի «Արագած» պայմանական անունը կրող ծրագրի դրական արդյունքները, նա առաջարկել է այդ փորձը տարածել հանրապետության այլ դպրոցներում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, հիմնականում ընդունելի համարելով առաջարկը, հանձնարարել է գիտության և կրթության նախարարությանը՝ հաշվի առնելով հանրապետության կրթական հաստատությունների տեխնիկական հագեցվածության աստիճանը, համապատասխան շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ քննարկել առաջարկը և եզրակացությունը ներկայացնել խորհրդին: Այսօրվա նիստում, ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված կարգի համաձայն, խորհրդի անհատական կազմից դուրս եկած անդամների փոխարեն, ռոտացիոն կարգով ընդգրկվել են «Լեդա Սիստեմս» ամերիկյան ընկերության մասնաճյուղի գլխավոր տնօրեն Հ. Մուսայելյանը, «Արմինկո» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Ալեքսանյանը, «Վեբ» ՍՊԸ-ի տնօրեն Կ. Հովհաննիսյանը, «Երևանի կապի միջոցների ԳՀԻ» ՓԲԸ-ի տնօրեն Մ. Մարկոսյանը, «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գ. Հովհաննիսյանը, «Եվրասիա» հիմնադրամի տնօրեն Ա. Ղազախեցյանը: Խորհուրդը որոշել է իր կազմում թողնել նաև նախկին անդամներից Գ. Չուգասզյանին, Յու. Շուքուրյանին և Ն. Գորգուլասին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ խորհրդի նախկին անդամները ևս ցանկության դեպքում իրենց տեսակետներով ու առաջարկներով կարող են մասնակցել խորհրդի նիստերին ու քննարկումներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ