Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 ապրիլի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընդունել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ջոնի Պիրցխալայշվիլուն և նրա գլխավորած պատվիրակությունը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում և հետևողական է անցած տարի երկու երկրների նախագահների միջև ստորագրված «Բարեկամության, փոխադարձ անվտանգության և համագործակցության վերաբերյալ» պայմանագրի դրույթների իրագործման հարցը. «Հայաստանը շահագրգիռ է իր բոլոր հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու: Մեր ցանկությունն է Վրաստանը տեսնել կայուն, տնտեսապես զարգացած և ուժեղ պետություն», - ասել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ավելացնելով, որ մեր ժողովուրդները անցած հարյուրամյակներում էլ կարողացել են հաղթահարել բազում փորձություններ և պատվով դուրս գալ՝ շարունակելով նեցուկ լինել միմյանց, հարաբերությունները կառուցել փոխադարձ հարգանքի վրա: Նշելով, որ Հայաստանն ու Վրաստանը օգտագործելու բավականին ներուժ ունեն տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցության ոլորտում, ՀՀ վարչապետը կարևորել է ծագող խնդիրները առաջին հերթին սեփական ուժերով լուծելու անհրաժեշտությունը՝ իբրև այդ հարցում ամենաշահագրգիռ կողմեր: Այդ տեսանկյունից՝ տարածաշրջանի կայունությունը Անդրանիկ Մարգարյանը համարել է այդտեղ գտնվող յուրաքանչյուր երկրի զարգացման կարևորագույն նախապայման: ՀՀ վարչապետը մտահոգություն է հայտնել Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների, հատկապես՝ հայաշատ Ջավախքի և Աբխազիայի բնակչության ճակատագրի վերաբերյալ, հույս հայտնելով, որ վրացական իշխանությունները թույլ չեն տա քաղաքական ինչ-ինչ ուժերի, որոնք շահագրգռված են ապակայունացնելու վիճակն ու լարվածության նոր օջախներ ստեղծելու, իրագործել իրենց ցանկությունը և անհրաժեշտության դեպքում, կձեռնարկեն արմատական քայլեր: Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ջոնի Պիրցխալայշվիլին վստահեցրել է, որ իր երկիրը նույնքան շահագրգիռ է կայունության հաստատման հարցում և հաշվի է առնում հայ քաղաքացիների շահերը: Նա վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել Վրաստանի իր գործընկերոջ ողջույններն ու հակիրճ ներկայացրել Հայաստանում գտնվելու օրերին իր գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումների արդյունքները: Պրն Պիրցխալայշվիլին ևս կարևորել է հարևանների միջև հարաբերությունների էլ ավելի սերտացման անհրաժեշտությունը, որը պատմական խորը արմատներ ունի:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ