Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 դեկտեմբերի 2007




«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադրման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է երգչախմբի սաներին` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ:




Շնորհավորելով երգչախմբի անդամներին, հիմնադիրներին և ղեկավարներին` նշանակալից հոբելյանի առթիվ, վարչապետը նշել է, որ անցած 15 տարիների ընթացքում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը դարձել է մեր նորանկախ երկրի մշակութային խորհրդանիշերից մեկը: Սերժ Սարգսյանը կարևորել է ոչ միայն դարավոր ավանդույթներ ունեցող հայ երգն ու մշակույթը պահելու, զարգացնելու, այլև օտար բեմերում հնչեցնելու, դրանով իսկ Հայաստանն ու հայ մշակույթն աշխարհին առավել ճանաչելի դարձնելու առաքելությունը, որն ըստ նրա, արդեն մեկ ու կես տասնամյակ հաջողությամբ իրականացնում են նաև երգչախմբի փոքրիկ սաները: Վարչապետը հավաստիացրել է, որ մեր պետության հնարավորությունները գնալով աճում են, և մշակույթին ցուցաբերվող պետական աջակցությունը տարեցտարի ավելանալու է:




Սերժ Սարգսյանը հաջողություններ ու ստեղծագործական նորանոր նվաճումներ է մաղթել երգչախմբին, հույս հայտնելով, որ նրա սաներից շատերը մեծ ճանաչման ու համբավի կարժանանան նաև իրենց անհատական կատարողական արվեստով:




Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին մշտական աջակցության, գնահատանքի և բարեմաղթանքների համար, երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը խորհրդանշական է համարել, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը հայոց բանակի հասակակիցն է: Ըստ նրա, մշակույթը ևս յուրատեսակ բանակ է և, անկախ երկրի վիճակից, բանակի նման միշտ պետք է լինի առաջին շարքերում: Նա վստահեցրել է, որ ինքը` ղեկավարելով երգչախումբը, անցած 15 տարիների ընթացքում` նաև ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, առաջնորդվել է այդ չափանիշով և այն գիտակցությամբ, որ երգը լավ միջոց է նաև պետության արժանի քաղաքացի դաստիարակելու համար:




Փոքրիկ երգիչներին նշանակալից հոբելյանի առթիվ շնորհավորել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:




Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի որոշմամբ` հիմնադրման 15-րդ տարեդարձի առթիվ և ՀՀ մշակութային կյանքին ակտիվ մասնակցության համար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, իսկ երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» ասոցիացիայի նախագահ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանը` երգչախմբի հիմնադրման 15-րդ տարեդարձի առթիվ և հայ երգչախմբային արվեստի պահպանման, տարածման ու զարգացման գործում ներդրած ակնառու ավանդի համար, պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:


                 ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հետ հանդիպմանը


«Շնորհավորում եմ ձեր 15-ամյակը: 15 տարիների ընթացքում դուք եղել եք մեր մշակույթի խորհրդանիշերից մեկը:


Հստակ կարելի է ասել, որ այս երգչախմբի ստեղծումը և բուռն գործունեությունը հնարավոր եղավ մաեստրո Տիգրան Հեքեքյանի անմնացորդ նվիրման շնորհիվ: Մշակույթի համար ծանր ժամանակներում նա կարողացավ համախմբել ձեզնից ոմանց, ձեզնից առաջ երգչախմբում երգողներին: Ես հիշում եմ մեր հանդիպումները, հիշում եմ, թե ինչ հավատով, արժանապատվությամբ և վստահությամբ էր նա գործում:


Սիրելի երեխաներ, ուզում եմ, որպեսզի հստակ իմանաք, որ դուք մեծ գործ եք կատարում: Միշտ հիշեք` մեր ազգային ինքնության և ինքնագիտակցության միջնաբերդը մեր մշակույթն է: Եվ ինչքան ամուր պահեք այս միջնաբերդը, այնքան լավ մեր ժողովրդի, մեր պետության համար: Մեծ գործ եք կատարում նաև այն պատճառով, որ այն դեպքում, երբ ձեր հասակակիցներից շատ-շատերի համար շատ ավելի ծանոթ են արտերկրի պոպ-աստղերի, քան Կոմիտասի կամ Եկմալյանի անունները, դուք մեր երգը տարածում եք աշխարհի բեմերով մեկ, դուք մեր ժողովրդին դարձնում եք ավելի ճանաչելի: Սա չափազանց կարևոր հանգամանք է:


Ուզում եմ մեկ անգամ ևս փաստել, որ արվեստագետի համար առաջին գնահատականը հանդիսատեսի ծափահարությունն է: Շատ ուրախ եմ, որ ձեզ և մաեստրոյին ծափահարում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհով մեկ: Այսօր, պարգևատրելով ե'ւ երգչախումբը, ե'ւ մաեստրոյին, մեկ անգամ ևս ուզում եմ ասել, որ, այո, այս ազգանվեր գործը հնարավոր դարձավ մարդկանց համառության, նվիրվածության և նպատակասլացության շնորհիվ:


Այսօր շատ հարմար առիթ է, որպեսզի մի հարցի մասին ևս խոսենք: Ավագներից միշտ լսում եք, որ հիմա մշակույթի համար ծանր օրեր են, որ հիմա շուկայական տնտեսություն է, որ հիմա սպառողական մշակույթն ավելի բարձր է գնահատվում և այլն: Ուզում եմ ասել, որ սա իրականություն է: Որովհետև անկախացումից հետո մենք ապրում ենք բոլորովին այլ իրականության մեջ: Այո, մենք ապրում ենք շուկայական տնտեսության պայմաններում: Այս պայմաններում, այո, առկա է, գոյություն ունի այդ սպառողական մշակույթը: Որոշ մարդկանց դուր է գալիս, և մենք չենք կարող դա արգելել: Բայց, որպես պետություն, մենք պարտավոր ենք սատար կանգնելու մեր մշակույթին, իսկական մշակույթին, մնայուն մշակույթին, և տարեցտարի մեր ջանքերն անպայման ավելացնելու ենք: Հիմա արդեն պետությունը հնարավորություններ ունի, և գնալով այդ հնարավորությունները շատանալու են: Մենք առաջին հերթին սատարելու ենք մեր մնայուն արժեքներին, առաջին հերթին սատարելու ենք այն մշակույթին, որն աշխարհում ամրապնդում է մեր ժողովրդի հեղինակությունը, մեզ դարձնում է ավելի ճանաչելի:


Նորից շնորհավորում եմ մեզ բոլորիս, ցանկանում եմ ձեզ ստեղծագործական և անձնական հաջողություններ»:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ