Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 ապրիլի 2002

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Գործադիրը որոշեց ՀՀ 2002 թ. պետբյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2002 թ. փետրվարի 25-ի թիվ 172 որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին հատկացնել 25 մլն դրամ: Նշված գումարից Սպիտակ քաղաքում Լինսի-3 ծրագրով կառուցվող շենքերի տարածքի տնակների մաքրման և տարածքի իրացման համար կտրամադրվի 13 մլն իսկ Վանաձոր քաղաքում ոչ աղետի հետևանքով տնակներում բնակվող մշտական բնակության վայր չունեցող ընտանիքներին աջակցության համար՝ 12 մլն դրամ: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 1999 թ. հունիսի 10-ի թիվ 432 որոշման մեջ, կառավարությունը հնարավորութուն ընձեռեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով նախատեսված անձանց, որոնց բնակարանները երկրաշարժի հետևանքով քանդվել կամ ենթակա են քանդման, աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում, տալ բնակարան ստանալու առաջնահերթ իրավունք՝ բացի ժամկետային պարտադիր զինծառայության շարքային կազմի զինծառայողներից: Նկատի ունենալով արտահանման գերակշիռ ուղղվածություն ունեցող «Նաիրիտ-1» և «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունների արտադրանքի մեծ էներգատարությունը, որպես հումք գազի օգտագործումը, ինչպես նաև այդ ընկերություններում արտահանման ծավալները խթանելու նպատակով, կառավարությունը սահմանեց 2002 թ. ապրիլի 1-ից մինչև 2004 թ. ապրիլի 1-ը ժամկետով կենտրոնացված ավելացված արժեքի հարկ վճարողների ցանկերը՝ նշված երկու քիմիական հսկաներին հնարավորություն տալով առանց ձգձգումների ԱԱՀ-ի հետվերադարձման արդյունքում արդյունավետ օգտագործել շրջանառու միջոցները: Կառավարության մեկ այլ որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը հստակեցրեց ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման համար թույլտվությունների (արտոնագրերի) տրամադրման և դրանց չեղյալ հայտարարելու կարգը: Լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ստորերկրյա ջրերը հանդիսանում են օգտակար հանածոներ, սակայն դրանց հանքավայրերի շահագործման թույլտվության համար որոշման կայացումը առավելապես կապված է ստորերկրյա ջրերի բնապահպանական խնդիրների, քան այդ բիզնեսով զբաղվելու տնտեսական նպատակների հետ: Հաշվի առնելով, որ ավարտին է մոտենում 4-րդ կարգի վթարային՝ Շինարարների փողոցի N6, Ֆուչիկի փողոցի N10 և N19, Սիսակյան փողոցի N16 բնակելի տների բնակիչների վերաբնակեցման գործընթացը, նաև շենքերի քանդման հրատապությունը և դրանց համար ֆինանսական միջոցների բացակայությունը, գործադիրը թույլատրեց Երևանի քաղաքապետին՝ բանակցային ճանապարհով ընտրել շինարարական կազմակերպություններ՝ նշված շենքերի ապամոնտաժման, տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար: Թուլատրվեց նաև աշխատանքների ավարտից հետո, տարածքներն առանց մրցույթի տրամադրել այդ շինարարական կազմակերպություններին՝ տվյալ տարածքի գործառնական նշանակությանը չհակասող կառուցապատման աշխատանքներ կատարելու համար: «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատեց դիվանագետի էթիկայի կանոնները: Որոշմամբ սահմանվեցին դիվանագետի վարքագծի կանոնները՝ ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրանից դուրս: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն, հաստատվեցին նաև տոհմային անասնաբուծության գործունեության լիցենզավորման կարգը և նշված գործունեության իրականացման համար ՀՀ գյուղատնտեսութան նախարարության կողմից տրվող լիցենզիայի ձևը: Որոշում ընդունվեց Ախուրյանի «Գյուղշին», «Էջմիածին-6», «Կարենիս» և մի շարք այլ ընկերությունների պետական գույքի մասնավորեցման մասին: Գործադիրը «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարեց փոփոխություններ, որոնք պայմանավորված են, մինչև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը, 2002/2003 ուստարում պետական բուհերի ընդունելութունը կանոնակարգելու, բուհերի՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, վերակազմավորելու գործընթացը չհետաձգելու անհրաժեշտությամբ: Կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության 2002/2003 ուստարվա մագիստրատուրա ընդունելության տեղերը, ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերը հաստատելու մասին: Մագիստրատուրա ընդունելության պետպատվերով հատկացվեց 350, վճարովի հիմունքներով՝ 400 տեղ: Ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության համար պետպատվերով հատկացվեցին համապատասխանաբար 369 և 11 տեղեր: Մեկ այլ որոշմամբ, լրացում կատարելով ՀՀ կառավարության 2001 թ. հուլիսի 20-ի թիվ 662 որոշման մեջ, գործադիրը սահմանեց, որ գիտության ու տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացումը և պետական (միջպետական) կարևորագույն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով, գիտության և կրթության նախարարությունը կառավարության կողմից հաստատված ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերի շրջանակներում շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին հատկացնում է նպատակային տեղեր: Նիստում հաստատվեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը: Հաստատվեց նաև «Պետական գույքի գույքագրման, հաշվառման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը: Որոշումներ ընդունվեցին «Սպորտային միջոցառումների կազմակերպման կենտրոն» և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը որոշեց ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության 15 թատրոններ և 16 համերգային կազմակերպություններ վերակազմավորման ձևով վերակազմակերպել և ստեղծել պետական ոչ առևտրային կազմակերպություններ: Սահմանվեց, որ այդ կազմակերպությունների գործունեության հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է: Նիստում գործադիրը որոշումներ ընդունեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի, Գոգարանի «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամի, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի, «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցության հասարակական կազմակերպության բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվելիք փոխհատուցումների մասին: Որոշում ընդունվեց Հայաստանի Հանրապետությունում շինարարի օրը օգոստոսի 2-րդ կիրակի օրը նշելու մասին: Այլ որոշումներով, կառավարությունը համաձայնություն տվեց «ԱՊՀ մասնակից պետությունների շինարարության ոլորտի ազգային պետական կառավարման մարմինների ղեկավարների Հաբիթաթի Մոսկվայի գործադիր բյուրոյի գործառույթների ընդլայնման մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Դաշնային Խորհրդի միջև առանց թույլտվության ապրող անձանց հետընդունման վերաբերյալ», «ԱՊՀ մարմինների պաշտոնատար անձանց և աշխատակիցների իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրերի, «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հնդկաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին: Կառավարությունը որոշեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանին ապրիլի 1-ից ազատել զբաղեցրած պաշտոնից:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ