Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 դեկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի խոսքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում




«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հարգելի գործընկերներ,



    Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել Ձեզ ՀՀ նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանելու համար: Սա ինձ համար մեծ պատիվ է, ինչի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Ազգային Ժողովում իր նշանակալից ներկայացվածությամբ, գործադիր իշխանության աշխատանքներում մասնակցությամբ, հանրային կյանքում իր դերակատարումով, կուսակցականների և համակիրների հոծ բանակով, այսօր իրավամբ մեր երկրի խոշոր և ազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է: Եվ նախագահական ընտրություններում այսպիսի ուժի քաղաքական սատարումն ստանալը իսկապես պատիվ է ցանկացած քաղաքական գործչի համար:






Մայիսյան խորհրդարանական ընտրություններից հետո մեր երկրում ստեղծվել է քաղաքական նոր իրավիճակ և համագործակցային արդյունավետ աշխատանքի լավ հիմքեր: Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» գործունեությունը դրա վառ օրինակներից է: Օրինակ, որը մեկ անգամ ևս փաստում է, որ ոչ կառուցողական գործելաոճը ապագա չունի, և մեր բոլոր ծրագրերի իրականացման հիմքը միասնականությունը, հանդուրժողականությունը և ստեղծարար աշխատանքն է:





Մեր ռազմավարական նպատակն է այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները:






 


Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է տիրի փոխադարձ հարգանքի, սիրո և ներողամտության մթնոլորտ:






Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է ճանաչվի որպես մրցակցային միջավայրում գործարարության և ներդրումների համար լավագույն պայմաններ ապահովող երկիր: Մեր ապագան գիտելիքի հասարակությունն է:






Հայաստանում, որին մենք ձգտում ենք, պետք է ապահովվի անվտանգ, արժանավայել կյանք և ինքնարտահայտման հնարավորություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար:






Հայաստանը, որին մենք ձգտում ենք, պետք է դառնա ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգերով:











Սիրելի հայրենակիցներ,






Այսօր մեր երկիրը մտել է զարգացման մի շրջան, երբ արձանագրված ձեռքբերումներն այլևս պարզապես պարտադրում են ուժերի կենտրոնացում, պարտադրում են առավելագույն արդյունավետություն ու նպատակաուղղվածություն:






Անշուշտ, մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով ու հոգատար ենք դրանք պահպանելու հարցում:






Մենք առաջին հերթին հպարտ ենք տնտեսական կայունությամբ:






Մենք հպարտ ենք աճող տնտեսությամբ:






Հպարտ ենք մեր պետության հնարավորությունների անընդհատ մեծացմամբ. երեկվա անհնարին թվացող խնդիրներն այսօր լուծումներ են ստանում, պետական բյուջեում գումարներ են գտնվում դեռևս ոչ շատ վաղ անցյալում երևակայական թվացող ծրագրերի համար:






Այսօր մենք շատ ավելի վստահորեն ենք նայում դեպի մեր գյուղերի ու քաղաքների խնդիրների ուղղությամբ, քանի որ գիտենք, որ արագ աճող տնտեսությունը նոր հնարավորություններ է ստեղծում լուծումների համար:






Միջազգային գերհսկա կազմակերպությունների կողմից մեզ հասցեագրվող դրական որակումներով ենք մենք նաև հպարտ:






Բայց սա քիչ է: Այս իրավիճակը կարող էր երազային թվալ ընդամենը մեկ տասնամյակ առաջ, բայց սա մեզ չի բավարարում այսօր: Այսօր շատ բան է փոխվել, այսօր մենք ենք նաև փոխվել:






Լավի ու վատի, բարոյականի ու մարդկայինի վերաբերյալ ավանդական արժեքները մեր հասարակությունում հիմնականում մնայուն են, կայուն են: Եվ փառք Աստծո, որ դա այդպես է:






Բայց կյանքն ու իրականությունն են փոխվել:






Մարդկանց կարիքներն են փոխվել, ընտրության հնարավորություններն ու պահանջներն են փոխվել:






Մարդկանց սպասումները, ամբիցիաներն ու հույսերն են այսօր ուրիշ` դրանք շատ ավելի բարձր են այսօր:






Փոխվել են և պահանջները պետությունից:






Հետևաբար ճանապարհն էլ մեկն է. միավորվել մեր արժեքների շուրջ, հպարտ լինել մեր ձեռքբերումներով և վստահ` ապագայի հանդեպ: Սա է այն ուղին, որով պիտի առաջ գնա Հայաստանը:






Հայաստանն ամեն հաջորդ օրը պիտի շատ ավելի լավը լինի, քան նախորդ օրն էր: Մենք պիտի անընդհատ հիշենք սա, հիշենք բոլորս ու գործենք հենց այս տրամաբանությամբ:






Ավելի լավ Հայաստանի տրամաբանությամբ:






Բարեկեցիկ Հայաստանի:






Բարգավաճ Հայաստանի:






Հզոր Հայաստանի:






Հայաստանի, որտեղ ամեն ոք կարող է իրացնել իր հնարավորությունները և ոչ թե լավ կյանքի փնտրտուքներով հայտնվել արտասահմանում:






Որտեղ մարդն ունի աշխատանք ու արժանապատիվ վաստակ:






Որտեղ յուրաքանչյուր երեխա կարող է որակյալ ուսում ստանալ, իսկ յուրաքանչյուր տարեց մարդ` կենսաթոշակ, որը կարող է ապահովել արժանապատիվ կյանք:






Ավելի լավ Հայաստան` Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար` հայի, ռուսի, եզդիի, քուրդի, հրեայի, ասորիի, հույնի, ուկրաինացու, վրացու և ազգային մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:






Ավելի լավ Հայաստան` կանանց և տղամարդկանց համար:






Ավելի լավ Հայաստան` երեխաների, աշխատողների, աշխատել ցանկացողների, հողագործների, ստեղծագործողների, հայրենիքը պաշտպանողների, տարեցների, հաշմանդամների համար:






Ավելի լավ Հայաստան` օտարության մեջ հայտնված զավակներին վերադարձնելու համար, տունդարձի համար:






Ավելի լավ Հայաստան` համայն հայության իղձերի իրականացման համար:






Անհնար է, անշուշտ, որ բոլորը հավասարապես «հաջողված» լինեն մեր հասարակության մեջ, սակայն բոլորը պիտի ունենան հավասար հնարավորություններ այդպիսին լինելու համար: Իսկ իրենց «հաջողված» համարող մարդկանց թիվը պիտի գերակշիռ լինի մեր հասարակության մեջ:






Մենք պիտի հաստատապես շարժվենք դեպի «ուժեղ և ամուր պետություն» մեր տեսլականը: Պետական կառավարումը պիտի արդյունավետ լինի, իսկ երկիրը` մրցունակ: Մենք պիտի մրցունակ լինենք բոլոր հարթություններում` մարդկային, հասարակական, ողջ երկրի մակարդակով մենք պիտի մրցունակ լինենք:






Այլընտրանք պարզապես չկա:






Սրանք լոզունգներ չեն: Սա արագ փոփոխվող իրականության պարտադրանքն է, որից խուսափելու տեղ ուղղակի չունենք:











Հարգելի բարեկամներ,






Այսօր մենք հիանալի հնարավորություն ունենք նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորելու աննախադեպ իրավիճակ, որը զերծ կլինի քաղաքական անիմաստ հակամարտություններից և լարվածությունից, կապահովի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներդաշնակ և արդյունավետ համագործակցություն` հանուն այն նպատակների իրագործման, որոնց դարեր շարունակ ձգտել են մեր նախնիները:






Առաջիկա նախագահական ընտրությունները մեծ կարևորություն ունեն մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից: Դրական գնահատականի արժանացած վերջին խորհրդարանական ընտրությունները շատերի կողմից ընկալվել են ավելի շուտ իբրև անակնկալ, հաճելի անակնկալ: Լավ նախագահական ընտրությունների արդյունքներով` մենք պիտի փոխենք այսպիսի ընկալումները, պիտի ապացուցենք, որ սա ոչ թե բացառություն, այլ օրինաչափություն է: Սրանում հատկապես մենք ենք շահագրգռված` թե՛ իբրև երկրի ապագայով խորապես մտահոգ մարդիկ, թե՛ իբրև ամենաբարձր վարկանիշ ունեցող թեկնածուի սատարողներ:






Հաջողություն եմ մաղթում մեզ սպասվող ծավալուն աշխատանքներում, և թող բարության ու ներողամտության մթնոլորտն ուղեկցի մեզ մեր բոլոր նախաձեռնություններում:






Շնորհակալ եմ, և առաջ դեպի նոր Հայաստան, առաջ դեպի բարգավաճ Հայաստան:

Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ