Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 2 ապրիլի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ձո Սյուելյանին: Վարչապետը շնորհավորեց դիվանագետին՝ մեր երկրում իր գործունեությունն սկսելու առիթով և հույս հայտնեց, որ երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական վերընթաց համագործակցությունն ու սերտացող հարաբերությունները նոր խթան կստանան նաև պրն Սյուելյանի աշխատանքի շնորհիվ: Անդրանիկ Մարգարյանն անձամբ իր և կառավարության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել դեսպանին՝ հայ-չինական փոխգործակցությանն ուղղված բոլոր նախաձեռնությունների իրագործման հարցում: Դեսպան Ձո Սյուելյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ վերաբերմունքի և աջակցության պատրաստակամության համար, ՀՀ վարչապետին փոխանցեց Չինաստանի վարչապետի ողջույններն ու բարեմաղթանքը. «Ձեր անձնական մեծ աջակցությամբ սկսված հայ-չինական համատեղ ձեռնարկության ստեղծման գործընթացը՝ Հայաստանի «Նաիրիտ»-2 և Չինաստանի Դաթոնգ քաղաքի կաուչուկների ընկերության միջև քլորոպրոնային կաուչուկների արտադրության հարցում, չինական կողմը պատրաստ է և շահագրգիռ՝ հաջողությամբ շարունակել ու ավարտին հասցնել», - Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպմանն ընդգծեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպանը, ավելացնելով, որ փոխշահավետ այդ գործարքը պահանջում է համատեղ ջանքերի ներդրում: Ապրիլի 6-ին՝ Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման տասնամյակի առիթով, դեսպան Ձո Սյուելյանը պատրաստվում է Երևանում մեծ ընդունելություն կազմակերպել: Նա նշեց, որ նույնը կարվի նաև Չինաստանում: Ի նշան Հայաստանի և Չինաստանի բարեկամական հարաբերությունների, երկու երկրների կառավարությունների միջև դեռևս ՀՀ վարչապետի Չինաստան կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել դեսպանատների շենքերի փոխանակում Երևանում և Պեկինում: Չինական կողմն արդեն իրագործել է խոստումը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ Հայաստանը ևս շուտով կիրագործի իր պարտավորությունը. արդեն իսկ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է տարածքի կամ շենքի համար հարմար տարբերակ ներկայացնել չինական կողմի քննարկմանը և հարցին շուտափույթ լուծում տալ: Անդրանիկ Մարգարյանը հաջողություն մաղթեց նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ