Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 դեկտեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվելիք հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներին մասնակցելու նպատակով:


Վարչապետը նախ ողջունել է հյուրին` վերոնշյալ առաքելությամբ Երևանում գտնվելու կապակցությամբ, նշելով, որ միշտ էլ հաճելի է ու կարևոր` հանդիպել ԵՄ-ՀՀ հարաբերություններում էական դերակատարում ունեցող ԵՄ ներկայացուցիչների հետ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Պարոն Սեմնեբին ափսոսանք է հայտնել, որ գործուղման մեջ գտնվելով, ՀՀ վարչապետի բրյուսելյան ու ստրասբուրգյան այցերի ժամանակ, հնարավորություն չի ունեցել հանդիպել նրա հետ և ուրախ է, որ իր համար կարևոր այս հանդիպումը կարճ ժամանակ հետո կայացավ Երևանում:


ԵՄ հատուկ ներկայացուցիչը ևս չափազանց կարևոր է համարել ՀՀ ԱԺ-ի լսումները` նախաձեռնողներին շնորհակալություն հայտնելով հրավերի համար և միաժամանակ նշել, որ իր համար բավականին հետաքրքիր է, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում ի՞նչ մտայնություն է տիրում: Ըստ նրա, ԵՄ-ն, իբրև Հայաստանի և Թուրքիայի գործընկեր կառույց, պատրաստ է այսպիսի քննարկումները խրախուսել, խթանել և կամուրջ հանդիսանալ:


Հանդիպման ընթացքում Պիտեր Սեմնեբին ՀՀ վարչապետին խնդրել է ներկայացնել իր մոտեցումներն այդ հարաբերությունների և նաև հեռանկարի վերաբերյալ: Նա հետաքրքրվել է նաև առաջիկա նախագահական ընտրությունների, այդ կապակցությամբ դիտորդական առաքելությունների Հայաստան ժամանման, ինչպես նաև` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ՀՀ կառավարության ղեկավարի մոտեցումներով:


Այս հարցերի շուրջ պարոն Սեմնեբին հանդիպման ընթացքում արտահայտել է նաև իր տեսակետը: Նա համաձայնել է ՀՀ վարչապետի այն մոտեցմանը, որ դիտորդական առաքելությունների ներկայացուցչությունն ընտրությունների ժամանակ չափազանց կարևոր է: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է հյուրին, որ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը ևս, առիթն օգտագործելով, խնդրել է, որ Եվրախորհրդարանից ևս ընտրություններին անպայման դիտորդներ լինեն ու, իր տեղեկություններով, ՀՀ ԱԺ նախագահն արդեն համապատասխան հրավեր ուղարկել է:


ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված, Պ. Սեմնեբին ասել է, թե Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից և նրա խոսքերից տպավորություն է ստացել, թե նախագահ Ալիևը հակամարտության լուծումը տեսնում է ե՛ւ Ադրբեջանում, ե՛ւ Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների անցկացումից հետո: ԵՄ ներկայացուցիչն ասել է, որ Եվրամիությունը շահագրգռված է, որպեսզի պահպանվի այն, ինչին կողմերը մինչ այժմ հասել են բանակցությունների ընթացքում, և հնարավորինս լավ հիմք ստեղծվի հետագայում այդ բանակցությունները շարունակելու համար:


Վարչապետ Սերժ Սարգսյանը վերստին ընդգծել է այս հարցի վերաբերյալ արդեն հրապարակավ արտահայտած իր մոտեցումը, նշելով, որ երկու երկրներում նախագահական ընտրությունները չպետք է կապվեն հակամարտության կարգավորման հետ. «Ինչու՞ պետք է նախագահի թեկնածուները թաքցնեն իրենց կարծիքը կարգավորման վերաբերյալ: Եթե խնդիրներ կան երկրի քաղաքացիներին համոզելու սեփական մոտեցումների ճշմարտացիության մեջ, և կա մտավախություն, որ որոշակի փաստաթղթի ստորագրմամբ, թեկնածուին տրվելիք ձայները կարող են նվազել, ապա դա պատճառաբանություն չէ: Միգուցե, ինչ-որ թեկնածուների կարող է ձեռնտու չլինել, բայց երկու պետությունների համար չափազանց կարևոր է, որ նախագահի թեկնածուներն իրենց դիրքորոշումները հստակ արտահայտեն»,- ասել է Սերժ Սարգսյանը, հավելելով, որ ընտրություններից հետո տվյալ երկրի նախագահը, նման դեպքում, հանգիստ կարող է ասել իր ընտրողներին, թե` դուք քվեարկել եք իմ ծրագրի օգտին, և ես դա պետք է իրականացնեմ:


ՀՀ կառավարության ղեկավարը շեշտել է, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորությունը դեռևս կորսված չէ, և իբրև սկզբունք, կարևոր է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:


Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, Սերժ Սարգսյանը նախ կարևորել է այդ թեմայով ՀՀ ԱԺ լսումները, միաժամանակ նշելով, որ միջոցառումը նախաձեռնած իր գործընկերներին ասել է, թե շատ ավելի լավ կլիներ փորձել թուրքական կողմին ևս ներգրավվել լսումներում: Նման նախաձեռնություններում Թուրքիային ևս մասնակից դարձնելու գործում ՀՀ վարչապետն ակնկալել է ԵՄ-ի հետագա աջակցությունը: «Սա մի հնարավորություն է, որտեղ մարդիկ կարող են իրենց տեսակետներն արտահայտել: Ես մշտապես համոզված եմ եղել, որ Թուրքիայի հետ պարտավոր ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, որից կշահենք ե՛ւ մենք, ե՛ւ Թուրքիան», - նշել է Սերժ Սարգսյանը:


ՀՀ վարչապետը խոսել է նաև ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կարևորության մասին, ասելով, որ իր համոզմամբ, եթե Թուրքիան լինի մի միության կազմում, որի խաղի կանոնները ընդհանուր են բոլորի համար, ավելի կհեշտանա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:


«Ինչ Դուք ասացիք, շատ կարևոր է, և ես հետևել եմ բրյուսելյան ու ստրասբուրգյան Ձեր հարցազրույցներում էլ այդ ամենն ընդգծել եք: Անկախ նրանից, թե ինչպիսի բանակցություններ է ԵՄ-ն վարում Թուրքիայի հետ, կարծում եմ սա շատ լավ ազդակ է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, ու լավ է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան հանդես է գալիս այսպիսի հստակ դիրքորոշմամբ: Կարծում եմ, մենք պետք է աջակցենք այն մարդկանց, ովքեր կողմ են ՀՀ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը», - ի պատասխան ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պ. Սեմնեբին:


Հանդիպման ընթացքում կարևորված հաջորդ հարցի` առաջիկա ՀՀ նախագահական ընտրությունների կապակցությամբ, Սերժ Սարգսյանը զրուցակցին ասել է, որ խորապես համոզված է մեր երկրի հետագա զարգացման համար նախագահական ընտրությունների արդյունքների կարևորության հարցում: Դրական գնահատականի արժանացած խորհրդարանական ընտրությունները, ըստ վարչապետի, այսօր դեռևս ընկալվում են ավելի շատ որպես բացառություն, քան օրինաչափություն: Պետք է ամեն ինչ անել, որ նախագահական ընտրությունները դրական արդյունքներով փոխեն այդ ընկալումը: Վարչապետը նշել է, որ կողմնակից է օբյեկտիվություն, հավատ ներշնչող բոլոր նախաձեռնություններին և այս առումով, չափազանց կարևորում է, օրինակ, հետընտրական հարցում անցկացնելու ԱՄՆ դեսպանության առաջարկը: Սերժ Սարգսյանն առաջարկել է նույնիսկ մի քանի հեղինակավոր կազմակերպություններ զուգահեռաբար այդ ուղղությամբ աշխատեն, որպեսզի որևէ մեկի մոտ, իսկապես, կասկած չառաջանա օբյեկտիվության հարցում. «Երբ որևէ եվրոպացի պաշտոնյա կարծիք է արտահայտում ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ, չպետք է անտեսել, որ այդ կարծիքը հիմնված է նրան ներկայացված ոչ օբյեկտիվ նյութերի վրա: Եթե այդ կառույցին կամ նրա ներկայացուցչին հետաքրքրում է իրական վիճակը, արդյո՞ք չի կարող պայմանագրային հիմունքներով վարձել մասնագիտացված մի կազմակերպություն, որը կիրականացնի ամբողջական մոնիտորինգ` դիտարկելով ե՛ւ էլեկտրոնային, ե՛ւ տպագիր մամուլը: Այդ դեպքում, որևէ մեկն առարկություն չի ունենա անաչառության հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը, նշելով, որ այժմ հարկ կլինի այդ նպատակով բանակցություններ վարել միջազգային հեղինակավոր այդպիսի կազմակերպություններից մեկի հետ, որպեսզի բարձր մասնագիտական որակով լիարժեք մոնիտորինգի ենթարկվի ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանումը: Բնական համարելով հանրության համար կառավարության ղեկավարի գործունեության պատշաճ լուսաբանումը, որի հետ նույն եվրոպացի պաշտոնյաները ևս համակարծիք են, վարչապետը միաժամանակ ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները շահագրգիռ են և իրավասությունների շրջանակում կանեն հնարավորը` ընտրությունների բարձր մակարդակով կազմակերպման ու անցկացման գործում:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ