Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 դեկտեմբերի 2007


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Նշելով, որ սա կառավարման խորհրդի 2007թ. եզրափակիչ նիստն է, վարչապետը` մինչև օրակարգի հարցերին անցնելը, շնորհավորել է խորհրդի բոլոր անդամներին` Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և հաջողություններ ու արդյունավետ աշխատանք մաղթել 2008թ.-ին:


Նիստի սկզբում Սերժ Սարգսյանը նախ ընդգծել է, որ ավարտվող տարին նաև առիթ է ի մի բերելու 2007թ. սեպտեմբերից` ՀՄՀ-Հայաստան ծրագիրն սկսելուց հետո, անցած մեկ տարում կատարված աշխատանքը: Վարչապետը նշել է, որ ծրագրի իրականացումը մեր երկրի համար կարևորվում է առնվազն 4 հանգամանքով. առաջինն այն է, որ ծրագրով Հայաստանին հատկացված ավելի քան 235 մլն ԱՄՆ դոլարը բավականին լուրջ գումար է մեր տնտեսության համար և զուտ որպես ներդրում` իր էական ազդեցությունը կունենա երկրի զարգացման գործում: Երկրորդ` այս ծրագրով լուծվում են ճանապարհաշինության և ոռոգման, գյուղական զարգացման խնդիրներ, այսինքն` այն ամբողջովին համահունչ է մեր պետության տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը: Երրորդ` ըստ վարչապետի, ծրագրի իրականացումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլ նաև ունի քաղաքական և վարկանիշային կողմ: Նա պարզաբանել է, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրից չեն կարող օգտվել սոսկ ցանկացողները, այլ զարգացման որոշակի մակարդակ ունեցող երկրները, ուստի Հայաստանի ընդգրկվածությունը ծրագրում խոսում է այն մասին, որ մեր երկիրը զարգանում է արդի պահանջներին համահունչ: Եվ չորրորդ` ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստան ներմուծելու աշխատանքային նոր մշակույթ` մրցույթների անցկացում, միջազգային կազմակերպությունների, մասնագետների ներգրավվածություն` որակական նոր չափանիշներով: Այս հանգամանքները հաշվի առնելով է նաև վարչապետը բարձր գնահատել մեր երկրի մասնակցությունը ծրագրին:


Ամփոփելով անցած մեկ տարում ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները, Սերժ Սարգսյանը նշել է, որ նախ և առաջ մեր երկրին հաջողվել է ավարտել ուսումնասիրության, նախնական-նախապատրաստական աշխատանքների փուլը, որից հետո սկսել ճանապարհաշինական որոշակի աշխատանքների իրականացումը: Ըստ վարչապետի, հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ տեսանելի են դառնում ՀՄԿ-ի հետ մեր երկրի համագործակցության ուղիները նաև ապագայում. վերջերս կորպորացիան հաստատել է 2008թ.-ի համար ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը, ինչը նշանակում է, որ կորպորացիայի գնահատմամբ մեր երկրի հետ համագործակցությունը հաջող է ընթանում, իսկ ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցի ընթացքում Ջոն Դանիլովիչի հետ խոսել է երկրորդ ծրագրի հնարավորության մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեկամյա աշխատանքի արդյունքում այսօր մեր երկիրը պատրաստ է նաև դիմակայելու նոր մարտահրավերների: Ըստ նրա, բնական է, որ այսուհետ Հայաստանի տնտեսության նկատմամբ պահանջները փոքր-ինչ այլ են լինելու, չափանիշները փոխվելու են, քանի որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները մեր երկիրն արդեն դասում են ոչ թե ցածր, այլ միջին կայուն եկամուտներ ունեցող երկրների շարքը: Ուստի, վարչապետը հորդորել է առաջիկայում ավելի ակտիվորեն աշխատել, նշելով նաև, որ բավականին լավատես է ապագա արդյունքների հարցում, մանավանդ որ, ըստ նրա, տնտեսությունը զարգանում է և բարեփոխումները նորմալ են ընթանում:


Այնուհետև, անցնելով օրակարգի հարցերին, կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային (ՀՄԿ) ներկայացվելիք վեցերորդ հատկացման հայտի և կից փաստաթղթերի փաթեթը: Այն ներառում է հատկացման հայտը և եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը, հատկացման նախապայմանների, եռամսյակային առաջընթացի, գնումների կատարման հաշվետվությունները, ինչպես նաև ֆինանսական ու աշխատանքային պլանները: Նշվել է, որ հատկացումների վեցերորդ հայտով ՀՄՀ-Հայաստան ՊՈԱԿ-ը նախատեսում է գալիք եռամսյակի համար ՀՄԿ-ից ստանալ 5 մլն 344 հազար 873 ԱՄՆ դոլար, այդ թվում` 2008թ. հունվարին` 42 հազար 872, փետրվարին` 3 մլն 920 հազար 903 և մարտին` 1 մլն 381 հազար 98 ԱՄՆ դոլար: Ըստ ներկայացվող ֆինանսական հաշվետվության, եկող եռամսյակի ընթացքում փաստացի կանխատեսվող ծախսը կազմում է 6 մլն 383 հազար 811 ԱՄՆ դոլար, որը, ըստ ծրագրի բաղադրիչների, կբաշխվի հետևյալ կերպ. Գյուղական ճանապարհների վերականգնում` 736 հազար 540, Ոռոգվող գյուղատնտեսություն` 4 մլն 582 հազար 94, Մոնիտորինգ և գնահատում`144 հազար 236, Ծրագրի կառավարում և վերահսկում` 920 հազար 941 ԱՄՆ դոլար: Ընթացիկ եռամսյակի վերջի դրությամբ, ծրագրի փաստացի և կանխատեսվող (դեկտեմբեր ամսվա) ծախսերի ընդհանուր գումարը կազմում է 9 մլն 495 հազար 369 ԱՄՆ դոլար:


Կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ վավերացվելուց հետո, վեցերորդ հատկացման հայտի փաթեթը կներկայացվի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային:


Կառավարման խորհուրդը քննարկել և հաստատել է նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի «Առաջին փաթեթի շինարարական աշխատանքների վերահսկողություն» խորհրդատվական ծառայությունների մրցույթի համակցված տեխնիկա-ֆինանսական գնահատման արդյունքները, նույն ենթածրագրի համապատասխան լոտերով նախատեսված վերականգնման աշխատանքներն իրականացնող կապալառուների ձեռք բերման մրցութային փաստաթղթերը: Այս հարցի կապակցությամբ, հանձնարարվել է վերանայել առաջարկվող մրցութային չափանիշները` բոլոր հնարավոր մասնակիցների համար հավասար պայմաններ ստեղծելու նկատառումով:


Նիստում հաստատվել են նաև ՀՄՀ-Հայաստան ծրագրի գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի շրջանակներում իրականացվող Առաջին փաթեթի շինարարական պայմանագրերի տեխնիկական աուդիտի իրականացման համար անհատ խորհրդատուի ընտրության կարճ ցուցակը, Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակներում «Ոռոգման ութ ինքնահոս համակարգերի կառուցման նպատակով վերջնական նախագծում և շինարարության վերահսկում» պայմանագրի նախագիծը, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի աուդիտի իրականացման համար աուդիտորական ընկերության, ինչպես նաև ֆինանսական գործակալի հետ կնքվելիք պայմանագրերի նախագծերը:


Քննարվել և հաստատվել է խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար առաջարկների ներկայացման հրավերի տիպային ձևը ևս: Այս հարցի հետ կապված, հանձնարարվել է «ՀՄԿ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանին` որոշակի սկզբունքների շուրջ բանակցություններ վարել կորպորացիայի հետ և արդյունքները ներկայացնել ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդին:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ