Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 դեկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղիանին` նրա դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ:

Գոհունակությամբ նշելով հատկապես վերջին մի քանի տարիներին հայ-իրանական հարաբերություններում քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում արձանագրված զգալի առաջընթացը, վարչապետն այդ ամենում կարևորել է նաև դեսպանի անմիջական ներդրումը` անցած շուրջ 4 տարիների ընթացքում նրա կատարած արդյունավետ աշխատանքը և շնորհակալություն հայտնել պրն Հաղիղիանին` երկու երկրների ու ժողովուրդների հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ հարևան Իրանը շատ կարևոր երկիր է Հայաստանի համար, և հայկական կողմը պատրաստակամ է շարունակելու և խորացնելու այդ երկրի ու ժողովրդի հետ հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունը: Նա կարևորել է փոխգործակցության զարգացումը հատկապես տնտեսական բնագավառում, որն արդեն իրական լուրջ հիմքեր ունի: Սերժ Սարգսյանի հավաստմամբ, արդեն իսկ հաջողությամբ իրականացված Իրան-Հայաստան գազատարի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի և այլ նախագծերը հիմք են տալիս վստահորեն նայելու երկկողմ համագործակցության ապագային` այն առավել բարձր մակարդակի հասցնելու, նոր` ավելի համարձակ տնտեսական նախագծեր իրականացնելու նպատակադրմամբ:

Դեսպան Ալիռեզա Հաղիղիանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և հանդիպման առիթից օգտվելով, նախ շնորհավորել Հայաստանին ու հայ ժողովրդին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, եկող տարում մաղթել նոր հաջողություններ: Համակարծիք լինելով ՀՀ վարչապետի հետ` հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակի և զարգացման հեռանկարի հարցում, միաժամանակ ընդգծելով, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, տնտեսական, մշակութային ու այլ բնագավառներում լայն թափով է ընթանում, դեսպանը դրանում ընդգծել է նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու երկու պետությունների ղեկավարների դրսևորած կամքը: Նշելով, որ բոլոր մակարդակներով երկկողմ հարաբերությունները զարգացնելու ցանկությունը փոխադարձ է, դեսպան Հաղիղիանը վստահություն է հայտնել, որ այն առաջիկայում նույն հաջողությամբ կշարունակվի:

ԻԻՀ դեսպանը նշել է, որ Հայաստանից հեռանում է շատ լավ տպավորություններով ու հիշողություններով և շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին, այդ թվում` կառավարությանն ու վարչապետին` իր պաշտոնավարման տարիներին ցուցաբերած աջակցության ու համագործակցության պատրաստակամության համար:

Հանդիպման ավարտին վարչապետ Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Ալիռեզա Հաղիղիանին` նրա հետագա գործունեության ընթացքում:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ