Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 մարտի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Տյագլոյին, որը վարչապետին ներկայացրեց իր գործունեությունը մինչ մեր երկրում դիվանագիատական աշխատանքի անցնելը, նաև Ուկրաինայի իշխանությունների և հայ համայնքի առաջարկները՝ ուղղված հայ-ուկրաինական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը: Դեսպանը խոսեց նախկինում երկու հանրապետությունների միջև եղած տնտեսական կապերի վերականգնման հնարավորությունների և ներուժի մասին՝ ցանկություն հայտնելով առաջիկայում դրանք մանրամասն ներկայացնել նաև Հայաստանի արդյունաբերողների — գործարարների (գործատուների) միության հետ հանդիպման ժամանակ: Զրուցակիցները երկուստեք փաստեցին, որ Ուկրաինայի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը դեռևս բավարար մակարդակը չի ապահովում, սակայն այդ ուղղությամբ արդեն որոշակի ակտիվ գործունեություն նկատվում է: Վարչապետը գոհունակությամբ արձանագրեց երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովների փոխգործակցությունն ու աշխատանքը, — հույս հայտենց, որ տեղի ունեցած նիստերը, ստորագրված մի շարք փաստաթղթերը խթան կհանդիսանան մեր երկրների միջև փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Արդեն իսկ որոշակի դրական տեղաշարժեր կան՝ ՀՀ-ի և Ուկրաինայի միջև 2001 թ. ապրանքաշրջանառությունը կազմել է 33,1 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,1 անգամ ավելի է նախորդ տարվա համանման ցուցանիշից: Ապրանքաշրջանառության աճի տեմպը արտահանման բնագավառում 2000 թ. համեմատ 3,4 անգամ, իսկ ներմուծման բնագավառում՝ 1,7 անգամ ավելի է եղել, ինչը, ըստ ՀՀ վարչապետի, հուսադրող է գործակցության այս փուլում: Անդրանիկ Մարգարյանը ողջունելի համարեց ուկրաինական կողմի հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի, հատկապես Իրան-Հայաստան նախատեսվող գազամուղի շինարարությանը մասնակցելու հարցում: Վարչապետը կարևորեց միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, զուսպ, հավասարակշռված դիրքորոշման ցուցաբերումը կողմերից որևէ մեկին վերաբերող հարցերում: Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ ՀՀ-ի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերում ուկրաինական կողմից ակնկալվում է ըմբռնումով մոտեցում: Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը Ուկրաինայի դեսպանին հաջողություններ մաղթեց նոր աշխաատնքում — հույս հայտնեց, որ ընտրությունները Ուկրինայում հաջողությամբ կավարտվեն:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ