Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 դեկտեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Շիգեո Կացուին:


Ողջունելով հյուրին, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ամսից էլ պակաս ժամանակահատված է անցել պարոն Կացուի հետ վաշինգտոնյան իր հանդիպումից, որը շատ լավ տպավորություններ է թողել: Հայաստանի տնտեսության և մեր երկրում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ պարոն Կացուի բավականին դրական որակումները, ըստ վարչապետի, նաև իր համար ոգևորիչ էին և ավելի են ամրապնդել համոզմունքը, որ Հայաստանը զարգացման ճիշտ ուղղու վրա է ու ավելի արագ տեմպերով զարգացման հնարավորություններ ունի: Իսկ դա արդեն, ՀՀ կառավարության ղեկավարի համոզմամբ, նոր և ավելի բարձր նշաձող ենթադրող ծրագրերի հիմք է հանդիսանում:


ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահը վերահաստատել է իր գնահատականները մեր երկրի մասին, ընդգծելով, որ Հայաստանն այս տարիներին եղել է հետևողականորեն լավագույն կատարողական ներկայացնող երկրներից մեկը: Նա նշել է, որ նկատի առնելով ՀՀ-ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը, հնարավոր է Հայաստանի համար Զարգացման միջազգային ընկերակցության (IDA) ֆինանսավորումից անցում կատարվի դեպի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) հետ հիշյալ ընկերակցության համատեղ ֆինանսավորում, ապա` բացառապես Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից ֆինանսավորման:


Շիգեո Կացուն ասել է նաև, որ ՀԲ-ն սկսում է մեր երկրի օժանդակության նոր` 2008-2012թթ. ռազմավարության նախապատրաստումը, և Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության առաջիկա տարիներին ներգրավվելիք ռևսուրսները ենթադրում են, որ շեշտադրումը լինելու է երկրորդ և երրորդ սերնդի բարեփոխումների, հաստատությունների ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա.


«Հայաստանը պետք է պահպանի իր մրցունակությունը»,- նշել է պարոն Կացուն, ՀՀ վարչապետի հետ խոսելով պետական կառավարման արդյունավետության բարձրացման, պետական մարմինների թափանցիկության առավել մեծացման, հարկային և մաքսային վարչարարությունների կատարելագործման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ըստ նրա, մրցունակության մասին խոսելիս, պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել տրանսպորտային խնդիրներին, հաշվի առնելով Հայաստանի շրջափակումը և դրանից բխող բոլոր խնդիրները: ՀԲ-ի պաշտոնյայի կարծիքով, անհրաժեշտ է հնարավորինս խթանել տրանսպորտային խնդիրների լուծումը, փորձել ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել: Շիգեո Կացուն, երկաթուղու հիմնախնդիրը ևս համարելով այս շարքի կարևորագույն խնդիրներից մեկը, հանդիպման առիթն օգտագործելով, շնորհավորել է ՀՀ վարչապետին` երկաթուղու հաջող մրցութային գործընթացի կապակցությամբ:


Հանդիպման ավարտին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի և աջակցության պատրաստակամության համար, նշելով, թե վստահ է, որ ՀԲ-ի օժանդակությամբ ու խորհրդատվությամբ Հայաստանի կառավարությունն ի վիճակի կլինի նշված խնդիրները լուծել և շարունակել առաջընթացը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ