Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 դեկտեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Գործադիրը հաստատել է հյութերին ու հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Այն մշակվել է ՀՀ կառավարության 2007թ. մարտի 7-ի N 332-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ-ում տեխնիկական կանոնակարգերի մշակման 2007թ. ծրագրի հիման վրա, Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագրին, «Ստանդարտացման մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովումը, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 8 ամիս հետո, բացառությամբ համապատասխան համակարգերի ներդրմանը վերաբերող 44-րդ կետի, որն ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության 2007թ. մայիսի 3-ի N531-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի համապատասխան:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը, 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 72283.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի և քաղաքաշինության նախարարություններին, որը պայմանավորված է ՀՀ 2007թ. պետական բյուջեի «Պետական աջակցություն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին» ծրագրով, ինչպես նաև «Հուշարձանների վերականգնում» ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ եկած մի շարք հանգամանքների, այդ աշխատանքների որոշակի փոփոխությունների և դրա հետևանքով գոյացած (տնտեսված) գումարների նպատակային ու ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտությամբ: Որոշմամբ` բյուջետային հիշյալ ծրագրերի իրականացման արդյունքում տնտեսված գումարները կուղղվեն Հայաստանի պատմության թանգարանի, Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքերի տանիքների հիմնանորոգման, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հուշարձան-շենքերի նպատակային օգտագործումն ապահովող վերականգնման աշխատանքների նախագծերի ստեղծման, մի շարք պատմամշակութային հուշարձանների վերականգնման կամ դրանց նախագծման աշխատանքների իրականացմանը:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Անկախության N1 հասցեում գտնվող` 250.6 քմ ընդհանուր մակերեսով ու 222 հազար 915 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը, ինչպես նաև «ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի N1 հասցեում գտնվող «Մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքից 153.7 քմ մակերեսով և 1 մլն 370 հազար 741 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը հետ վերցնել և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ՀՀ մշակույթի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը որոշել է «ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել 274 հազար 465 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը և անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ մշակութային ժառանգության պահպանության, նշանավոր մարդկանց հուշ-իրերը նույն տեղում հավաքելու և սերունդներին ներկայացնելու նպատակով:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2007թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից հատկացրել է 18 մլն 476.7 հազար դրամ, այդ թվում` 14 մլն 476.7 հազար դրամ ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին` Եղեգնաձորի Անդրանիկի փողոցի N12 բազմաբնակարան շենքի տանիքի հիմնանորոգման, 4 մլն դրամ` Վայքի Մանկական ստեղծագործական կենտրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով Վայքի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար:


Գործադիրը հաստատել է գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների, ՀՀ պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև ՊՈԱԿ-ներին, հանրակրթական դպրոցներին, հատուկ (օժանդակ) հանրակրթական դպրոցներին, ընդհանուր տիպի մանկատներին, երեխաների խնամքի և պաշտպանության կազմակերպություններին, բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին (քոլեջներին), նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններին, ծերերի և հաշմանդամների տուն-ինտերնատներին, մասնագիտացված մանկատներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները: Սահմանվել է, որ նշված տարածքների հաշվարկային մակերեսների նորմատիվները ենթակա են կիրառման շենքերի և շինությունների սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, լուսավորվածության, ինչպես նաև տարհանման նորմատիվային պահանջների կատարման ապահովմամբ: Սահմանվել է նաև, որ հաստատված նորմատիվները չեն տարածվում պատմամշակութային անշարժ հուշարձան հանդիսացող շենքերի և շինությունների, մշակույթի և արվեստի ոլորտի ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման վրա, բացառությամբ` միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցների, գեղարվեստական (երաժշտություն, պարարվեստ, կերպարվեստ, թատրոն, կիրառական արվեստ) ուղղվածությամբ մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև 7-ամյա կրթությամբ երաժշտական դպրոցների: Ուժը կորցրած են ճանաչվել ՀՀ կառավարության 20001թ. հունիսի 14-ի N532 և 2001թ. մայիսի 3-ի N379 որոշումները:


Նիստում կառավարությունը սահմանել է ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կենտրոնական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի նվազագույն և առավելագույն պաշտոնային դրույքաչափերը: Այդ կապակցությամբ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N778 որոշման մեջ: Որոշումն ընդունվել է սպայական, ենթասպայական և շարքային (պայմանագրային) կազմերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների 2008թ. հունվարի 1-ից նախատեսվող կենսաթոշակների միջին ամսական չափերի շուրջ 60 տոկոսով բարձրացումն ապահովելու նպատակով: Հանձնարարվել է նախագիծը լրամշակել` ՀՀ պաշտպանության նախարարի առաջարկությունների հիման վրա:


Գործադիրը վերաբաշխում է կատարել «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև փոփոխություններ ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ` պայմանավորված «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ արխիվային հավաքածուի մաս կազմող կինոհավաքածուի վերականգնման և թվայնացման գծով պետական պատվեր» ծրագրի իրականացման համար «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն հայտարարված մրցույթի չկայացման հետ` մասնակից չլինելու պատճառով: Ուստի, նպատակահարմար է համարվել ձեռք բերել թվայնացնող սարքավորում և հիշյալ աշխատանքներն իրականացնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում: Տեխնիկական միջոցների ձեռքբերումը հնարավորություն կտա ՊՈԱԿ-ին 2007-2009թթ. պետական բյուջեներով այդ նպատակին ուղղված եռամյա ծրագրով նախատեսված աշխատանքները կատարել սեփական միջոցների հաշվին, որը կբերի նաև ֆինանսական միջոցների էական խնայողության: Նշվել է, որ կինոհավաքածուի թվայնացման և վերականգնման ծրագրի համար ներկայում ընտրվել են առավել արժեքավոր 1050 վավերագրական ֆիլմեր: Սեփական տեխնիկական բազայի առկայությունը հնարավորություն կտա հետագայում վերականգնել և թվայնացնել կինոհավաքածուի մնացած մասը ևս, որը նույնպես պատմամշակութային արժեք է ներկայացնում, ինչպես նաև միջոցներ տրամադրել Ռուսաստանի կինոֆոտոփաստաթղթերի պետական արխիվում պահպանվող` 1915-16թթ. նկարահանված մեկուկես տասնյակ կինոնկարների թվայնացման և թվային տարբերակները Հայաստան տեղափոխելու համար:


«Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2008-2009 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 12 մլն դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N15 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ 2007թ. պետական բյուջեում կատարված վերաբաշխումն ու ՀՀ կառավարության դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ իրականացված փոփոխությունները պայմանավորվել են 2007թ. ֆինանսական տարում Երևանի պետական համալսարանի բազային ֆինանսավորմամբ լաբորատորիաների աշխատողների աշխատավարձերի համահարթեցման, համալսարանի համակարգում գործող «CANDLE» ինստիտուտի և համալսարանում բացված մի շարք հետազոտական խմբերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է «Զենքի մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքների որոշ դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի քրեակատարողական ծառայության լիարժեք իրականացման ապահովմանը:


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 30-ի «ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N121-Ն որոշման մեջ: Այն պայմանավորված է 2007թ. փետրվարի 22-ին ընդունված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այն պահանջով, ըստ որի վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության տեսակը տարանջատվել է լիցենզավորման ենթակա չորս առանձին տեսակների:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշել է նաև «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի` պետության մասնակցության դիմաց 2006թ.-ին շահութաբաժնի վճարման չափը սահմանել ընկերության տարեկան ստացված զուտ շահույթի 5 տոկոսի չափով: Որոշումն ընդունվել է` ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահաբաժինների ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N1194 որոշման պահանջներին համապատասխան:


Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի առաջարկությունը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, նիստում որոշվել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմին տիրապետման և օգտագործման իրավունքով հանձնված 5 մլն 660 հազար 114 դրամ սկզբնական արժեքով համակարգչային տեխնիկան նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործունեությանը նպաստելու նպատակով:


Օրակարգային այլ հարցերի թվում, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է հետ վերցնել «ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 2000.3 հազար դրամ հաշվեկշռային արժեքով 45 միավոր գույքը և այն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` վերջինիս աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով:


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է նոր թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի մշակման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Լիցենզավորման հաստատված կարգով լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել են ՀՀ առողջապահության նախարարությանը:


Այլ որոշումներով, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին տրվել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննության անցկացման, դրանց պահպանման, ինչպես նաև գիտական և ուսումնական նպատակներով օգտագործման լիցենզիաներ` 3 տարի գործողության ժամկետով:


Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, 102 մլն դրամ է հատկացվել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությանը` ճանապարհային ոստիկանության ծառայության N1 հաշվառման-քննական ստորաբաժանման հիմքի վրա վարորդական քննությունների ընդունման ու վարորդական վկայականների տրման համար Երևան քաղաքում կենտրոնացված ստորաբաժանում ստեղծելու նպատակով:


«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը:


Նիստում կառավարությունը որոշել է նաև «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ն վերակազմակերպել առանձնացման ձևով` ստեղծելով «Երևանի ռադիոցանց» ՓԲԸ: Սահմանվել է, որ նորաստեղծ ընկերության կանոնադրական կապիտալի չափը ձևավորվում է բաժանիչ հաշվեկշռին համապատասխան: «Երևանի ռադիոցանց» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մյուս լիազորությունները վերապահվել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին: Որոշումն ընդունվել է լարային ռադիոցանցի գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 14 մլն 25 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ ընտրական օրենսգիրքը` փոփոխություններով և լրացումներով ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակելու և ՀՀ ԿԸՀ-ին 17000 օրինակ տրամադրելու համար:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N864 որոշման մեջ` ջրամատակարարման ծառայություններ մատուցող պետական մասնակցությամբ և մասնավոր կազմակերպությունների միջև հավասար պայմաններ ապահովելու նպատակով: 2 օր ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին` նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:


«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2007թ. դեկտեմբերի 13-ից կիրառության մեջ դնել ՀՀ-ում արտադրվող ալկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը:


Նիստում կառավարությունը որոշել է հանձնարարել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 705 հազար 920 դրամ հատկացնել ՀՀ ԿԸՀ-ին և 38 հազար 288 դրամ ՀՀ ոստիկանությանը` 2007թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք Լոռու մարզի Արծնի և Չկալով գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ