Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 մարտի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատոր Ջեկ Սքոտին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին սենատորի տիկինը՝ Լաքրետա Սքոտը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի աշխատակիցներ Պերճ Կարապետյանը և Արթին Մանուկյանը: Նշելով, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան և շնորհակալություն հայտնելով բոլոր պաշտոնական հանդիպումների ժամանակ պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության համար, սենատորն իր պատրաստակամությունը հայտնեց հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական հարաբերւոթյունների զարգացմանն աջակցելու, մասնավորապես Հայաստանում Կալիֆորնիայի նահանգի առևտրատնտեսական գրասենյակ հիմնելու վերաբերյալ: Ըստ նրա, նկատի ունենալով Հայաստանում այսօր առկա տնտեսական աշխուժությունը, Կալիֆորնիայի նահանգը և Հայաստանը կարող են մեծ արդյունավետությամբ համագործակցել հատկապես բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության, սեյսմիկ պաշտպանության և այլ բնագավառներում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ ողջունում է Հայաստանի և Կալիֆորնիայի նահանգի միջև քաղաքական, տնտեսական ու առևտրական ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է փոխշահավետ գործնական հարաբերությունների հետագա զարգացմանը: Հիշեցնելով, որ անցած տարվա նոյեմբերին Կալիֆորնիայի նահանգի պատվիրակության հետ հանդիպումից հետո կարճ ժամանակամիջոցում նահանգի ու Հայաստանի միջև արդեն իսկ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ առևտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ, կազմակերպվել և նախատեսվում են տարաբնույթ գործարար համաժողովներ և ցուցահանդեսներ, վարչապետը համոզմունք հայտնեց, որ սենատորի այս առաջարկը ևս հաջողություն կունենա, կնպաստի հայ-ամերիկյան քաղաքական ու տնտեսական կապերի էլ ավելի սերտացմանը: Վարչապետը նշեց նաև այն կարևոր աջակցությունը, որ ցուցաբերում են ԱՄՆ-ի և մասնավորաբար Կալիֆորնիայի իշխանությունները ամերիկահայության ազգային, մշակութային նախաձեռնություններին, առանձնակի ընդգծելով նրանց ջանքերը Հայ Դատի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ