Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 8 դեկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-11-ը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) և Ստրասբուրգ (Ֆրանսիա): ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ, պատասխանատու պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Բրյուսել կժամանի դեկտեմբերի 9-ի երեկոյան: Բավականին հագեցած այցի ծրագրի շրջանակներում ՀՀ վարչապետը կհանդիպի եվրոպական մի շարք կառույցների բարձրաստիճան ղեկավարների հետ:

Դեկտեմբերի 10-ին նախատեսվում են Սերժ Սարգսյանի հանդիպումները ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի, ԵՄ գիտության և հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի, Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելմանսի հետ:

Դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ստրասբուրգ, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուժ-Վոլսկու, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ:

ՀՀ վարչապետի այցը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների շրջանում, որոնք ցանկություն են հայտնել հարցազրույցներ ունենալ ՀՀ կառավարության ղեկավարի հետ: Այցի ծրագրի հագեցվածությունից ելնելով` Սերժ Սարգսյանն արձագանքել է դրանց մի մասին, և ըստ այդմ, այցի օրերին նախատեսվում են ՀՀ վարչապետի հարցազրույցները «Ռոյթեր» գործակալության, «Եվրոնյուզ» հեռուստաընկերության, «Լա Ստամպա», «Ֆայնենշըլ թայմս» թերթերի և մի շարք այլ ԶԼՄ-ների հետ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ