Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 դեկտեմբերի 2007

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2007-2009թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Այն մշակվել է ՀՀ կառավարության 2004թ. N58-Ն որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պատրաստված 2004-2006թթ. ազգային ծրագրի իրականացման շարունակականությունն ապահովելու և նախատեսված աշխատանքներն առավել համակարգված և ուղղորդված դարձնելու նպատակով: Որպես զարգացման կարիք ունեցող հիմնական ուղղություններ, 2007-2009թթ. ծրագրում ներառվել են ազգային ուղղորդման մեխանիզմի մշակումն ու գործարկումը, որի մասն են կազմում նաև վկաների/ զոհերի պաշտպանության մեխանիզմը, հնարավոր աշխատանքային թրաֆիկինգի կանխարգելմանն ուղղված գործողությունները: Հանձնարարվել է ՀՀ-ից շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման, տեղափոխման և առուվաճառքի (թրաֆիկինգի) հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին` յուրաքանչյուր կիսամյակ ՀՀ կառավարություն ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների մասին:

Նիստում գործադիրը հավանություն է տվել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծով նախատեսվում է, որ նախքան տրանսպորտային միջոցի տիրոջը վարչական պատասխանատվության ենթարկելը, ճանապարհային ոստիկանությունը հարկադրված չի լինելու պարզել իրական իրավախախտի տվյալները, ինչի համար գործող օրենքով անխուսափելի են տրանսպորտային միջոցի կանգնեցումը, վարորդի տվյալների պարզմանն ուղղված գործողությունները, անհրաժեշտության դեպքում` նրան բերման ենթարկելը: Նշվել է, որ հիշյալ վարչադատավարական գործողությունները կոռուպցիոն որոշակի ռիսկեր են պարունակում, ինչը չի համապատասխանում երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրականացվող բարեփոխումների տրամաբանությանը: Իրավախախտումն այլ անձի կողմից կատարված լինելը ապացուցելու պարտականությունը թողնվել է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ, կամ այն անձի վրա, ում անվամբ տրանսպորտային միջոցը հաշվառված է, ինչն էապես նվազեցնում է վարորդ-ճանապարհային ոստիկան շփումների պարբերականությունը: Օրինագիծը սահմանում է վարչական իրավախախտումների քննության խիստ պարզեցված ընթացակարգ: Նույն որոշմամբ, հիշյալ օրինագծի հետ կապված, հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Մասնավորապես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարված լրացմամբ առաջարկվում է ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրած տեսանյութի պատճենը տրամադրելու համար գանձել պետական տուրք` բազային տուրքի չափով:



«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի N404 որոշմանը համապատասխան, կառավարությունը համաձայնել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Շիրակի 2ա և«ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Նորքի այգիներ N227 հասցեներում գտնվող հանրակացարաններում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու մասին` ՀՀ տարածքային կառավարման նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության միջնորդություններին: Որոշման համաձայն, նշված շենքերի տակ գտնվող հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը ևս սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: Վարչապետ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ բոլոր այն կացարանները, որոնցում փախստականներ և, ընդհանրապես, մարդիկ են ապրում, և այդ կացարանները վթարային չեն, պետք է սեփականաշնորհվեն, մարդկանց տրվեն սեփականության վկայականներ, ինչի մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ևս հայտարարել է:



Կառավարությունը հավանություն է տվել «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս: Օրենքի նախագծի մշակումը բխում է դրանում աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական գրանցման գործընթացի, աշխարհագրական անվանումների բնագավառում լիազորված մարմինների կողմից աշխատանքների կատարման ժամկետների հստակեցման, աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների պետական մարմինների` մասնավորապես, ՀՀ ԱԺ-ի, կառավարության և համայնքների իրավասությունների տարանջատման անհրաժեշտությունից: Որոշմամբ տրվել են աշխարհագրական օբյեկտների անվանակոչման և անվանափոխման հասկացությունները, սահմանվել են հասցեավորման և համարակալման իրավասությունները համայնքների ղեկավարների կողմից:



Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 19-ի N1187-Ն որոշման մեջ` 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման գործընթացի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով:



Մեկ այլ որոշմամբ կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող Հրազդանի ՋԷԿ-ի գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանն ի սեփականություն փոխանցելու վերաբերյալ 2002թ. նոյեմբերի 5-ի արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության կնքման առաջարկությանը:



«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդից 25 մլն դրամ է հատկացրել ՀՀ Տավուշի մարզպետարանին` «Դիլիջանի հիվանդանոց» ՓԲԸ-ի կուտակված պարտքերը մարելու նպատակով: Այլ որոշումներով, 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, կառավարությունը 2 մլն 807.45 հազար դրամ է հատկացրել նաև ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը` 2007թ. 3-րդ եռամսյակի ընթացքում որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից իրականացված մարդասիրական օգնության կարգով ՀՀ ներմուծված արտադրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքները ֆինանսավորելու, ևս 4մլն 630 հազար դրամ ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով ՀՀ Արարատի մարզի Գետափնյա գյուղի բնակիչ Լուսինե Խառատյանի ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով:



Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 22-ի N20-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերի բարձրացմամբ:



«Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, կառավարությունը որոշել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հատկացնել ծառայողի 20 հաստիքային միավոր` ՀՀ գլխավոր դատախազության հաստիքային միավորների հաշվին:



ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածին համապատասխան, կառավարությունը որոշել է` մաքսային ռեժիմով մաքսազերծելուց հետո, ՀՀ պաշտպանության նախարարությունից հետ վերցնել Airbus A-319-132 մակնիշի ինքնաթիռը` սկզբնական հաշվեկշռային արժեքով և նույն հաշվեկշռային արժեքով ամրացնել «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Վերջինիս առաջարկվել է ինքնաթիռն օգտագործել ՀՀ նախագահի սպասարկման նպատակով` շահագործումն իրականացնելով «Արմավիա» ավիաընկերություն» ՍՊԸ-ի միջոցով: Հանձնարարվել է ինքնաթիռի ձեռքբերման համար ՀՀ պաշտպանության նախարարության ներգրաված վարկի և տոկոսադրույքների սպասարկման ծախսերը համարել ներքին պարտք և ներկայացնել առաջարկություն` դրա ֆինանսավորման համար 2008 և հետագա տարիների պետական բյուջեներում նախատեսվող գումարները ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացնելու վերաբերյալ:



Կառավարությունը որոշել է որպես նվիրատվություն ընդունել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Աթարբեկյան N135/2 հասցեում գտնվող 902 հազար 800 դրամ հաշվեկշռային արժեքով և 701.1 քմ ընդհանուր մակերեսով շենքը, 14քմ մակերեսով պահեստային շինությունն ու 1039 քմ հողատարածքը, և այն ամրացնել «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշման համար հիմք են ընդունվել «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջները, ինչպես նաև Արտաշատի քաղաքային համայնքի ավագանու 2007թ. սեպտեմբերի 7-ի որոշումը:



ՀՀ Սահմանադրության և «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքի համաձայն, ՀՀ դատախազության լիազորությունների մի մասը ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությանը, հարկային պետական ծառայությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվելու և ՀՀ դատախազության հաստիքների կրճատման կապակցությամբ, նիստում գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2003թ. մայիսի 15-ի «ՀՀ դատախազության աշխատողների թիվը հաստատելու մասին» N536-Ն որոշումը:



«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, գործադիրը վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասարի գյուղական համայնքի ղեկավար Էմմա Եղիազարյանի լիազորությունները` վերջինիս հրաժարականի կապակցությամբ: Որոշվել է որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 250 հազար 830 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին` արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ Սյունիքի մարզի Գեղանուշի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: Որոշմամբ նաև համայնքի 21 հա հողերը փոխադրվել են` 1 հա այլ հողերը` համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության, 20 հա թփուտ անտառային հողերը` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` հանքարդյունաբերական պոչամբարի ընդարձակման նպատակով:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ