Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 23 մարտի 2002

Մարտի 22-ին Մոնթերեյի համաժողովի բարձր մակարդակով անցկացվող լիագումար նիստն սկսվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթով, որից հետո ելույթ ունեցան Չիլիի նախագահ Ռիկարդո Լագոսը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը և մի շարք այլ երկրների ու կառավարությունների ղեկավարներ: Իր խոսքում ՀՀ վարչապետը Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնելով համաժողովի կազմակերպման, ինչպես նաև զարգացման ֆինանսավորման կարևորագույն խնդիրների վերաբերյալ Հայաստանի տեսակետներն հայտնելու հնարավորության համար, մասնավորապես նշեց, որ առանց համաշխարհային հանրության, միջազգային կազմակերպությունների աջակցության Հայաստանում հնարավոր չէր լինի տնտեսական և մարդկային զարգացման ոլորտներում ձեռք բերված այն առաջընթացը, որն առկա է այսօր: Միևնույն ժամանակ, ըստ նրա, անցումային շրջանն առաջ է բերել աղքատության խոր հիմնախնդիրը: Հավաստելով ՀՀ կառավարության հավատարմությունը ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրով հաստատված սկզբունքներին, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել աղքատության հաղթահարման ազգային ծրագրի մշակմանը, որը նախատեսվում է հաստատել արդեն այս տարի՝ միջոցառումների իրականացման համար համախմբելով հնարավոր ներքին բոլոր՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ռեսուրսները: Աղքատության դեմ պայքարի հիմնարար միջոցառումներից վարչապետն առանձնացրեց Հայաստանում սկսված քաղաքացիական ծառայության ոլորտի բարեփոխումներն ու կառավարման համակարգի օպտիմալացման գործընթացը, հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը, հարկային եկամուտների ավելացման խնդրի կարգավորման նպատակով՝ հարկային կառավարման բնագավառի բարեփոխումների ծրագրերի մշակումը: Ըստ նրա, զարգացման ծրագրերի իրագործման մեջ կառավարությունը առկա ներուժը օգտագործում է ազգային ռեսուրսների համախմբման և մասնավոր հատվածի զարգացման պայմանների բարելավման համար: Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը առանձնակի կարևորություն է տալիս օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսմանը և կարողացել է ապահովել խտրականությունը բացառող և օտարերկրյա ներդրողների սեփականության իրավունքները երաշխավորող անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումը: Վարչապետը նշեց, որ Հայաստանը գտնվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցության բանակցային վերջին փուլում և այդ կազմակերպությանն անդամակցությամբ երկրի համար բացվող արտաքին առևտրի նոր հնարավորությունները գնահատում է որպես տնտեսության ներուժի բացահայտման և դրա օգտագործման մեծ աղբյուր: Միաժամանակ, ըստ նրա, չպետք է անտեսել, որ մեկ կողմի հանդեպ մյուս կողմի տնտեսական և տրանսպորտային շրջափակումը լուրջ խոչընդոտներ է ստեղծում միջազգային առևտրի զարգացման համար: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պաշտպանեց այն առաջարկությունը, որ անցումային տնտեսությամբ երկրներում զարգացման ծրագրերը պետք է հնարավորինս իրագործվեն արտոնյալ պայմաններով հատկացվող ռեսուրսների հաշվին՝ կարևորելով հարաբերությունների նոր՝ գործընկերային ձևը, որն հնարավորություն կտա բոլոր ծրագրերն համախմբել միջազգայնորեն ճանաչված զարգացման նպատակների և մասնավորապես ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրով հաստատված նպատակներին ուղղված խնդիրների լուծման շուրջ: Կարևոր քայլ համարելով զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունների մշակման բնագավառում կառավարության և դոնոր երկրների միջև համագործակցության որակական բարելավումը, Անդրանիկ Մարգարյանը պաշտպանեց զարգացման ծրագրերի մշակման և իրագործման բնագավառում զարգացող և անցումային տնտեսությամբ երկրների լիազորությունների ավելացման վերաբերյալ համաժողովում քննարկման դրված խնդիրը: Ներկա փուլում նա առաջնահերթ համարեց անցումը ծրագրերի երկկողմ քննարկումներից բազմակողմ քննարկումներին՝ կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի, կառավարության և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև, ինչը երաշխիք կծառայի որոշումների ընդունման և իրագործման համար: Վարչապետը նշեց նաև, որ համաժողովի նպատակներից է բխում, զարգացման շահերից ելնելով, տարածաշրջանային համագործակցության խրախուսումը, ինչը կնպաստեր առանձին տարածաշրջաններում առկա բախումների խաղաղ կարգավորմանը: Ելույթի վերջում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահություն հայտնեց, որ Մոնթերեյյան կոնսենսուսի դրույթներն իրականություն կդառնան և հնարավորություն կտան հասնելու առաջադրված կարևոր խնդիրների լուծմանը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը իր ելույթում արծածված հիմնախնդիրների և Հայաստանի տնտեսական զարգացմանն առնչվող հարցերի վերաբերյալ հարցազրույց է տվել Մոնթերեյի «Նորթե ռեֆորմա» օրաթերթին:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ