Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 մարտի 2002

Այսօր տեղի ունեցավ կառավարության նիստ, որը վարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հաշվի առնելով մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) և ձեռքբերովի իմունային անբավարարության հարուցիչի (ՁԻԱՀ) խնդրի հասարակական, առողջապահական և սոցիալ-տնտեսական արդիականությունը, կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական բնույթը, կառավարությունը հաստատեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագիրը, որը նախատեսում է միջոցառումներ իրականացնել 2002-2006թթ. ընկած ժամանակահատվածում: Ծրագրի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերջին ժամանակներս թմրամոլության, մարմնավաճառության և այլ սոցիալական դրսևորումների գոյություն ունեցող մակարդակը, ազգաբնակչության՝ ընդհանրապես, և երիտասարդության՝ մասնավորապես, իրազեկության ցածր մակարդակը, մասնագիտացված ծառայությունների փոքր հնարավորությունները, պետական մակարդակով կանխարգելման միջոցառումների միջգերատեսչական համագործակցության և կոորդինացիայի բացակայությունը պարարտ հող են ստեղծում հանրապետությունում ՄԻԱՎ վարակի տարածման համար: Որոշմամբ հաստատվեց նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական միջգերատեսչական խորհրդի կազմը՝ ՀՀ առողջապահության նախարարի նախագահությամբ: Խորհուրդը, սահմանված ժամանակացույցի համաձայն, իրականացնելու է նախատեսված միջոցառումների կատարման կոորդինացումը: Ազգային ծրագրի իրագործման ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի, ինչպես նաև միջազգային ու ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով: Փախստականների բնակվելու հետ կապված հանգամանքների կարգավորման նպատակով, գործադիրը հաստատեց փախստականների, ինչպես նաև 1988-1992թթ. Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգը, որով վնասը փոխհատուցվելու է ՀՀ պետբյուջեի «Փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ» ծրագրով նախատեսված միջոցների հատկացումներից: ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը հանձնարարվեց մեկամսյա ժամկետում մշակել փախստականներին սպասարկող անձնակազմի թվաքանակի, աշխատավարձի չափի, անհրաժեշտ գույքի և այլ նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու վճարի նորմաներ ու նորմատիվներ՝ համաձայնեցնելով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ և ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը: 2001թ. հունիսի 14-ին Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխանակված հայտագրի 2KR ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված հերթական՝ 5-րդ դրամաշնորհի հաշվին ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումը կանոնակարգելու նպատակով, կառավարությունը որոշեց ձեռքբերված տրակտորները՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ աճուրդային կարգով իրացնելու համար: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի 2001-2005թթ. ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշմամբ հաստատված ծրագրային կառուցվածքային բարեփոխումների դրույթներով, գործադիրը որոշում ընդունեց «Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի և վերահսկողության» ՓԲԸ-ն վերակազմակերպել՝ այն միացնելով «Ոռոգում-Ջրառ» ՓԲԸ-ին: Մեկ այլ որոշմամբ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքների համաձայն, «Ավիավառելիք» ՓԲԸ-ն վերակազմակերպվեց՝ միացվելով «Զվարթնոց օդանավակայան» ՓԲԸ-ին: Ելնելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը հաստատեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը: Նիստում հաստատվեց ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու և հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց՝ ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու կարգը: Կառավարությունը որոշեց համաձայնություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը, որով Ռուսաստանի Դաշնությանն են փոխանցվում Հրազդանի ՋԷԿ, «Մարս» ՓԲԸ, «ԵրԿԱՀԳՀԻ» ՓԲԸ, «Նյութագիտություն» ԳՀԻ ՓԲԸ, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ ձեռնարկությունները: Համաձայնագրի կիրառումը կարող է որոշիչ գործոն հանդիսանալ Ռուսաստանին փոխանցվող կազմակերպությունների աշխատանքներում ՌԴ տվյալ ճյուղերի մասնագիտացված ձեռնարկությունների ներգրավման և ներդրումների իրականացման համար, հաշվի առնելով, որ այս դեպքում կավելանա ձեռնարկությունների վերագործարկման, արտադրանքի իրացման շուկան մեծացնելու, համապատասխան պատվերների ձեռք բերման մասով Ռուսաստանի հետ վարվող աշխատանքներն առավել ընդլայնելու հավանականությունը: Այլ որոշումներով գործադիրը համաձայնություն տվեց նաև «ԱՊՀ մասնակից պետությունների կողմից տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերացման նպատակով ԱՊՀ ուժերի կորպուսի կազմի համար առանձնացվող կազմավորումների ռեեստրի մասին» որոշման, «Ավտոտրանսպորտային միջոցների առևանգումների դեմ պայքարի և դրանց վերադարձնելը ապահովելու գործում համագործակցության մասին» համաձայնագրի, «1992թ. փետրվարի 8-ին ստորագրված շրջակա բնական միջավայրի պահպանման և էկոլոգիայի բնագավառում փոխգործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության, «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի մասին» կանոնադրության, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության և Մոլդովայի Հանրապետության ստանդարտացման և չափագիտության դեպարտամենտի միջև նորմատիվ փաստաթղթերի փոխադարձ փոխանակման, տարածման և կիրառման մասին» համաձայնագրի կնքման առաջարկություններին:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ