Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 մարտի 2002

Մոնթերեյյան համաժողովի երրորդ օրը շարունակվեցին նախարարների մակարդակով անցկացվող ինտերակտիվ կլոր սեղանները: Մարտի 20-ի թեման էր «Համաձայնություն զարգացման համար»: Խոսքը վերաբերում է նպատակների և միջոցների, քաղաքականության և գործողությունների շուրջ համաձայնությանը: Խնդիրը՝ ինչպե՞ս համաձայնեցված կարգով զարգացնել աշխարհը, առանց խոչընդոտների, որոնք առաջանում են չհամաձայնեցված գործերի արդյունքում: Հակիրճ ելույթների ժամանակ կլոր սեղանի մասնակի պետական և մասնավոր հատվածի, գործարար շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ընդգծում էին միմյանց հետ ներդաշնակ գործակցելու անհրաժեշտությունը: Նշվեց նաև նվիրատու երկրների և կազմակերպությունների համաձայնեցված գործողությունների խնդիրը, որը աջակցությունն ավելի արդյունավետ կդարձնի: Զարգացումը, որ ուղղակիորեն կապվում է աշխարհում աղքատության վերացման խնդրին, ըստ մասնակիցների, առանցքում պետք է ունենա մարդուն՝ իր կենսական խնդիրներով. աղքատ մարդու ձայնը պետք է լսելի լինի: Այս կլոր սեղանին Հայաստանի կառավարական պատվիրակությունից մասնակցում էր ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, որն իր ելույթում նշեց, թե զարգացող և թույլ զարգացած երկրները հաճախ փորձում են իրենց վիճակի պատճառները փնտրել երկրից դուրս՝ այն դեպքում, երբ առաջին հերթին խնդիրները պետք է կարգավորել ներսում: Ըստ նախարարի, միջազգային ֆինանսական կազմակերպությունների պահանջներն այնքան էլ դժվար չէ իրականացնել: Այդ տեսանկյունից լավ օրինակ է Հայաստանը, որն հիշյալ պահանջների կատարումը հաջողությամբ զուգակցել է տնտեսական զարգացման հետ: Հայաստանը այս խնդիրը կարողացել է հաղթահարել՝ արդյունքում ունենալով ավելի քան 9 տոկոս տնտեսական աճ, 8 տոկոսից ավելի աճ արդյունաբերությունում, 15 տոկոս աճ արտահանման մեջ, ցածր ինֆլյացիա և ներդրումների դիվերսիֆիկացիա: ՀՀ առ—տրի և տնտեսական զարգացման նախարարը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց խնդրի վրա, որը մտահոգում է նվիրատուներից աջակցություն ստացող շատ ու շատ երկրների: Խոսքը տարբեր դոնոր կազմակերպությունների ու երկրների պահանջների ներդաշնակեցումն է և նրանցից օժանդակություն ստացող երկրների ազգային ծրագրերի համապատասխանեցումը: Նվիրատվություն ստացող երկրները, նախարարի խոսքերով, հաճախ ծանր կացության մեջ են հայտնվում նաև դոնորների կողմից իրենց տնտեսական ու սոցիալական վիճակին տրվող տարբեր գնահատականների պատճառով, որոնք գնահատման ոչ միանման չափանիշներով առաջնորդվելու արդյունք են: Ըստ այդմ, այդ երկրների առջև դրվող պահանջները տարբեր են, որոշ դեպքերում միմյանց հակասող: Կարեն Ճշմարիտյանն առաջարկեց ստեղծել համակարգող կոմիտե, որն այս ամենը կվերլուծի և ներդաշնակ չափանիշներ կմշակի: Նախարարի ելույթին արձագանքեց նախագահողը,որը ներկայացնում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը: Նա ևս նշեց, որ Հայաստանը լավ օրինակ է ներկաներից շատերի համար և ավելացրեց, որ ինքը լավ գիտի, թե ինչ ծանր պայմաններ է հաղթահարել այդ երկիրը՝ կարողանալով որոշակի զարգացում ապահովել: Կլոր սեղանի ժամանակ նվիրատուների պայմանների մասին խոսելիս, զարգացող երկրները նշում էին դրանց բացասական հետևանքները ևս, մասնավորապես, արտաքին պարտքի մեծացումը, երկրների ներսում զարգացումը խոչընդոտող աղքատության չափերի ընդլայնումը և այլն: Մոնթերեյում շարունակվում է միջազգային համաժողովը: Մարտի 21-ին կլսվեն երկրների պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների ելույթները:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ