Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 մարտի 2002

Մոնթերեյում աշխատանքն է շարունակում «Զարգացման ֆինանսավորում» միջազգային համաժողովը: Մարտի 19-ին, օրվա առաջին և երկրորդ կեսերին տեղի ունեցան նախարարների մակարդակով կլոր սեղաններ՝ «Գործընկերություն հանուն զարգացման ֆինանսավորման» թեմայով: Հայաստանի պատվիրակությունից մասանկցում էր ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը: Կլոր սեղանի ընթացքում իրենց տեսակետները ներկայացրին պետական, մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Անդրադարձ եղավ գործընկերության հայեցակարգին, աղքատության դեմ պայքարի ռազմավարությանը, ուր կարևորվեց գործընկերների ճիշտ ընտրությունը, որում իր ուրույն դերը պետք է ունենա քաղաքացիական հասարակությունը: Վերջինիս մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման, ֆինանսավորման ծրագրերի մշակման գործում, կառավարական մարմինների համեմատ, չինչին է: Ընդգծվեց ֆինանսական միջոցների ստացման և արդյունավետ տնօրինման, մոնիտորինգի անցկացման անհրաժեշտությունը, քանի որ մասնակիցներից ոմանց կարծիքով զարգացման աջակցության նպատակով տրվող միջոցները միշտ չէ, որ նպատակային են ծախսվում: Այդ համատեքստում խոսք եղավ աշխարհի հարստության անհավասար բաշխման խնդրի, զանազան ծրագրերի կազմման վրա միջոցների փոշիացման, հետագայում նույն այդ ծրագրերի իրագործման նկատմամբ ոչ բավարար հետևողականության մասին: Հիշատակվեց կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացումը: Ընդգծվեց շուկաներ ազատ մուտք գործելու, ազատ առևտրի գոտիների ընդլայնման անհրաժեշտությունը: Ելույթ ունեցողները ողջունեցին ԱՄՆ ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ նախագահ Բուշը մտադիր է զարգացմանն ուղղված ամերիկյան օժանդակությունն ավելացնել 5 մլրդ դոլարով, ինչը մոտ 50 տոկոսով ավելի է մինչ այժմ այդ նպատակին ուղղված միջոցներից: Մասնակիցներից ոմանք կարևորեցին զարգացման ազգային ռազմավարական ծրագրերի մշակման գործում հենց իրենց՝ զարգացող երկրների ակտիվ գործունեությունը, նշելով, որ առաջնահերթությունները որոշելը այդ երկրների գործն է: Նրանց հետ նվիրատու երկրներն ու կազմակերպությունները պետք է հաշվի նստեն՝ գործընկերությունը կառուցելով փոխադարձ հարգանքի, ոչ թե սեփական ծրագրերը պարտադրելու հիմքի վրա: Նշվեց, որ բարեգործությունը պետք է դիտարկվի իբրև ներդրում ապագայի համար և ոչ թե բարեգործություն հանուն բարեգործության: Ընդհանուր առմամբ, ամբողջ կլոր սեղանի ընթացքում հիշատակվում էր ԱՄՆ նախկին նախագահ, այժմ «Քարտեր կենտրոնի» նախագահ Ջիմ Քարտերի (որը ևս մասնակցում էր քննարկումներին) հնչեցրած միտքն այն մասին, որ անհրաժեշտ է փոխել գործընկերության ձևերն ու որդեգրել ավելի արդյունավետ մոտեցումներ, սերտացնել համագործակցությունը կառավարությունների և քաղաքացիական հասարակության, նվիրատուների և կառավարությունների, նվիրատուների և քաղաքացիական հասարակության միջև: Կլոր սեղանի վերջում մասնակիցները որոշակի առաջարկներ ներկայացրին, որոնք ավելի գործնական ու արդյունավետ են դարձնում այսօրինակ քննարկումները: ********* Մարտի 19-ին, Մոնթերեյում, ՄԱԿ-ի միջազգային համաժողովից դուրս, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) տնօրեն Մարկ Բալռոք Բրաունի հետ: Հավաստելով ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրով սահմանված աղքատության հաղթահարման նպատակների իրագործման Հայաստանի կառավարության հանձնառությունը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է այն կարևոր աջակցությունը, որ ցուցաբերում է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերին: Իր հերթին UNDP-ի տնօրենը ողջունել է բնապահպանական կառավարումը աղքատության կրճատման հետ զուգակցելու, նվիրատուների գործունեության կոորդինացման մեխանիզմներն առավել արդյունավետ, դինամիկ և թափանցիկ դարձնելու Հայաստանի կառավարության դիրքորոշումը, հույս հայտնելով, որ Հազարամյակի նպատակներն իրենց արտացոլումը կգտնեն աղքատության դեմ պայքարի և մարդկային զարգացման ազգային ռազմավարության մեջ: Ելնելով Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախորդ 10 տարիների արդյունավետ փորձից, կողմերը նշել են, որ Ծրագիրն առաջիկայում կարող է ակտիվացնել իր աջակցությունը՝ մասնավորապես խաղաղապահպանության և տարածաշրջանային համագործակցության, արտահանման խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու համայնքների զարգացման, բնապահպանական կառավարման և այլ ոլորտներում:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ