Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 27 նոյեմբերի 2007


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նիստի սկզբում վարչապետը նախ շնորհավորել է խորհրդի նոր անդամներ` Հայաստանի ավագանիների ասոցիացիայի նախագահ Արայիկ Հովհաննիսյանին, «Ագրոզարգացում» ՀԿ նախագահ Աշոտ Ոսկանյանին, Գյուղատնտեսական կիրառական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Հրաչյա Ջավադյանին և բնապահպանական դիտորդ, «Հանուն կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին` մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք:


Օրակարգի հարցերից խորհուրդը քննարկել և հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի վարկային գործունեության շրջանակներում ստեղծված «Ծրագրի վարչական քաղաքականությունը և ընթացակարգերը» ուղեցույցը: Նշվել է, որ փաստաթուղթը մշակվել է «Ջրից դեպի շուկա» վարկային ծրագրի իրականացման գործընթացն արդյունավետորեն կազմակերպելու նպատակով, մշակման ընթացքում աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի, «Ջրից դեպի շուկա» բաղադրիչն իրականացնող «ԷյՍիԴիԱյ ՎՈԿԱ» կոնսորցիումի և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի փորձագետների միջև: Քննարկումներ են կազմակերպվել նաև բանկերի ու վարկային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ` ծրագիրը ներկայացնելու և նրանց կարծիքներն ու առաջարկություններն ստանալու նպատակով: Նշվել է նաև, որ «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տեխնիկական օժանդակություն ցուցաբերել գիտելիքների և նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով, ինչպես նաև վարկային միջոցներ տրամադրել բաղադրիչի շահառուներին` գյուղատնտեսական արտադրությունն ընդլայնելու և արդյունավետ տեխնոլոգիաները կիրառելու նպատակով: Վարկային գործունեության իրականացման նպատակն է նաև նպաստել Հայաստանում երկարաժամկետ (մինչև 7 տարի) և մատչելի վարկային միջոցների հասանելիության բարձրացմանը` գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման համար: Վարկային ծրագիրն իրականացվելու է բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնց տրամադրվող վարկային միջոցների ընդհանուր գումարը կկազմի 8.5 մլն ԱՄՆ դոլար: 2007թ. հոկտեմբեր ամսից մինչև 2008թ. սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է հատկացնել 3.5 մլն, 2008-2009թթ.` 3.5 մլն և 2009-2010թթ.` 1.5 մլն ԱՄՆ դոլար:


«Ծրագրի վարչական քաղաքականությունը և ընթացակարգերը» ուղեցուցային փաստաթուղթը ներառում է «ՀՄՀ-Հայաստան» ծրագիրը, վարկային ծրագիրը, վարկ տրամադրողներ-համապատասխանության և մասնակցության, ինչպես նաև վերջնական վարկառուներ-իրավասության և մասնակցության պահանջները, մոնիտորինգը և հաշվետվությունների ներկայացումը, բնապահպանական ստանդարտները, վարկային ծրագրի միջոցների տնօրինումը և վարկային պայմանագրի ձևը:


Կառավարման խորհրդի նիստում հաստատվել և «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը կներկայացվեն Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում «Արարատի մարզում տեղակայված Աբովյան, Արևշատ, Լանջազատ և Արմավիրի մարզում Գրիբոյեդով համայնքների երրորդ կարգի ջրանցքների վերականգնում» միջազգային շինարարական մրցույթի մրցութային առաջարկների, «Ոռոգման ութ ինքնահոս համակարգերի կառուցման նպատակով վերջնական նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական մրցույթի մրցութային առաջարկների համակցված տեխնիկական և ֆինանսական առաջարկների, «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակներում «Ոռոգման կառավարման կազմակերպությունների կարողությունների ամրապնդում» խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյուքնները: Քննարկվել և հաստատվել են նաև Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի «Ենթակառուցվածք» բաղադրիչի շրջանակներում «Ոռոգվող վեց ինքնահոս համակարգերի նախագծում և շինարարության վերահսկում», «68 պոմպակայանների վերականգնման և արդյունավետության բարձրացման տեխնիկատնտեսական հիմնավորում» խորհրդատվական ծառայությունների պայմանագրերի նախագծերը, որոնք նույնպես կներկայացվեն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հավանությանը:


Նիստում հաստատվել են «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կողմից ս.թ. հոկտեմբերի 16-ին հաստատված գնումների պլանում կատարված փոփոխությունները ևս:


«Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամներին ներկայացվել է նաև տեղեկանք գյուղական ճանապարհների վերականգնման ենթածրագրի ֆինանսական ապահովման վերաբերյալ: Նշվել է, որ այդ ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման համար համաձայնագրով նախատեսված է մոտ 61 մլն ԱՄՆ դոլար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ