Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 19 մարտի 2002

Մարտի 18-ին Մեքսիկայի Միացյալ նահանգների Մոնթերեյ քաղաքում աշխատանքն սկսեց «Զարգացման ֆինանսավորում» միջազգային համաժողովը: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող այս միջոցառմանը բազմաթիվ երկրներ ներկայացել են բարձր մակարդակով: Համաժողովին մասնակցում են 40 երկրների նախագահներ, 18 երկրների վարչապետներ, մեծ թվով նախարարներ, որոնք ներկայացնում են ֆինանսական, առևտրի, արտաքին գործերի բնագավառները: Համաժողովի լիագումար նիստի առաջին կեսին տեղի ունեցավ նախագահողի ընտրությունը: Ըստ այդմ, նախագահ ընտրվեց Մեքսիկայի նախագահ Վեսենտե Ֆոքսը: Օրակարգի հարցերի հաստատումից և կազմակերպչական խնդիրների քննարկումից հետո, մասնակիցներն անդրադարձան առանձին փուլերով՝ բարձր պաշտոնյաների, նախարարների, երկրների ու կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվելիք նիստերի աշխատանքի կազմակերպմանը: Օրվա առաջին կեսի նիստը, որ անցկացվեց բարձր պաշտոնյաների մակարդակով (Հայաստանի պատվիրակությունից մասնակցում էր դեսպան Աշոտ Մելիք-Շահնազարյանը); հավանության արժանացրեց համաժողովի կոնսենսուսային ամփոփիչ փաստաթղթի նախագիծը: Այն այնուհետև քննարկման ներկայացվեց նույն օրը նախարարների մակարդակով անցկացված երկրորդ նիստում, որտեղ համաժողովի թեմայի շրջանակներում կարծիքներ փոխանակվեցին աշխարհում աղքատության վերացման, տնտեսական ինտեգրացման, զարգացող և աղքատ երկրներին աջակցության ուղիների վերաբերյալ: Լսվեցին միջկառավարական և միջազգային տնտեսական, ֆինանսական, առևտրական, արժութային կազմակերպությունների և ՄԱԿ-ի համապատասխան մարմինների ներկայացուցիչների ելույթները: Նիստը վարում էր համաժողովի փոխնախագահներից Խորխե Կաստանեյդան, որը Մեքսիկայի արտաքին գործերի նախարարն է: Ընդհանուր առմամբ, համաժողովի ընթացքում կանցկացվեն 6 լիագումար նիստ և 12 ինտերակտիվ կլոր սեղան:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ