Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 մարտի 2002

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան պրն Ջոն Օրդուեյի խնդրանքով այսօր նրան ընդունել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Անդրադառնալով հանդիպման զրույցի թեմայի մասին դեսպանի նամակին, որտեղ ՀՀ վարչապետին և նրա գլխավորությամբ Մեքսիկայի Միացյալ Նահանգներ միջազգային համաժողովի մեկնող պատվիրակությանն առաջարկվում է համաժողովում ամերիկյան կողմից բարձրացվելիք հարցերին ծանոթանալ և տեսակետ հայտնել, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ընդհանուր համատեքստում դրանք, իհարկե, ընդունելի են: Խոսքը վերաբերում է զարգացման բանկերի կողմից տրվող վարկային ֆինանսավորման հաշվին դրամաշնորհային ֆինանսավորման բաժնի ավելացմանը, որը կօգնի ԱՄՆ-ին կտրուկ բարելավել զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Ըստ դեսպանի, նախագահ Բուշն առաջարկել է, որ ՀԲ-ն և զարգացման մյուս բանկերը վարկերի հաշվին մեծ չափով ավելացնեն աշխարհի առավել աղքատ երկրներին տրվող դրամաշնորհների բաժինը, այդ գումարներն առավելապես օգտագործելով կրթության, առողջապահության, սննդի, ջրամատակարարման, սանիտարական պայմանների բարելավման և առաջնահերթ այլ նպատակներով: Ամերիկյան դիվանագետը հույս է հայտնել, որ Հայաստանը ևս կսատարի տնտեսական նշանակության այս նախաձեռնությանը և Մոնթերեյյան համաժողովում դա ինչ-որ ձևով կարտահայտի: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մինչև Մեքսիկայի Մաիացյալ Նահանգներ մեկնելը առաջարկվող նախաձեռնությունը և այն սատարելու ձևերը կքննարկվեն:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ