Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 նոյեմբերի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Վլադիմիր Շչերբակովին և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի (ՀԱՄԿ) նախագահ Մարտին Հարությունյանին: Վլ. Շչերբակովը գոհունակությամբ է խոսել ՀԱՄԿ-ի և նրա երկարամյա նախագահի հետ համագործակցության մասին` վստահություն հայտնելով, որ տարիների ավանդույթ ունեցող այդ արդյունավետ գործակցությունն այսուհետ ևս կշարունակվի: Արհմիությունների համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղարը ՀՀ կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տպավորված է Հայաստանի տնտեսական հաջողություններով և ՀՀ քաղաքացիների կենսապայմանների բարելավման ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքով: Վլադիմիր Շչերբակովը խոսել է աշխարհի տարբեր երկրների արհմիությունների և հեղինակավոր կազմակերպությունների հետ Արհմիությունների համընդհանուր համադաշնության ակտիվացող փոխգործակցության մասին ևս:


Վարչապետ Սերժ Սարգսյանը, հյուրի խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի տնտեսական վիճակը, 2008թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերն ու կառավարության գերակայությունները:


Սերժ Սարգսյանը Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երկրորդ համագումարին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք, հույս հայտնելով, որ կոնֆեդերացիայի վաստակաշատ նախագահի փոփոխությունը որևէ ձևով չի անդրադառնա կազմակերպության հետագա գործունեության վրա, և ՀԱՄԿ-ը ժամանակի պահանջներին համահունչ կշարունակի լավագույնս կատարել իր առաքելությունը:


 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ