Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 նոյեմբերի 2007


Այսօր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչ խորհրդի նիստը սկսվելը, վաղ առավոտյան ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Կիպչակ ավանում ծաղկեպսակ են դրել Թուրքմենստանի առաջին նախագահ Սապարմուրատ Թուրքմենբաշու դամբարանում, այնուհետև մեկնել են նախագահական պալատ, որտեղ հանդիպում են ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:


ԱՊՀ երկրների վարչապետների խորհրդի նիստը տեղի է ունեցել «Ռուխիետ» պալատում: Բացման խոսքով հանդես է եկել Թուրքմենստանի նախագահը և հաջող ու բեղմնավոր աշխատանք մաղթել մասնակիցներին:


Անցնելով օրակարգի հարցերին, խորհրդի նիստում կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ անդամ պետությունների` տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր: Վարչապետները, մասնավորապես, որոշումներ են ընդունել 2003-2010թթ. տնտեսական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված կարևորագույն միջոցառումների իրականացման պլանի կատարման ընթացքի, տնտեսական զարգացման և ինտեգրման գործընթացների խորացման, ԱՊՀ անդամ պետությունների ընդհանուր տնտեսական իրավիճակի, տնտեսական համագործակցության դինամիկայի ու միտումների վերաբերյալ վերլուծական և տեղեկատվական-կանխատեսումային նյութերի պատրաստման մասին ԱՊՀ բարձրագույն մարմինների որոշումների կատարման ուղղությամբ Համագործակցության երկրների վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի և Միջպետական վիճակագրական կոմիտեի աշխատանքի, Համառուսական ցուցահանդեսային կենտրոնի հիման վրա Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների մշտապես գործող ցուցահանդեսների ստեղծման մասին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 2002թ. հոկտեմբերի 7-ի որոշման կատարման ընթացքի վերաբերյալ: Քննարկվել և ընդունվել են նաև ԱՊՀ անդամ պետությունների միջտարածաշրջանային և սահմանամերձ համագործակցության խորհրդի մասին համաձայնագրի նախագծի, ԱՊՀ անդամ պետություններում քաղաքացիական ավիացիայի զարգացման հիմնական ուղղությունների և թռիչքների անվտանգության բարձրացման միջոցառումների, միջազգային ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայի զարգացման հիմնական ուղղությունների, ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման ոլորտում միասնական քաղաքականության վարման մասին 1992թ. մարտի 13-ի համաձայնագրում փոփոխությունների, Հաշմանդամների և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ երթևեկության իրավունքի փոխադարձ ճանաչման մասին 1993թ. մարտի 12-ի համաձայնագրում փոփոխությունների և լրացումների կատարման արձանագրությունների վերաբերյալ որոշումները: Էներգետիկայի ոլորտում համագործակցությանն ուղղված որոշումները վերաբերել են, մասնավորապես, Համագործակցության երկրների մաքսային սահմաններով էլեկտրաէներգիայի փոխանցման ժամանակ մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման մասին համաձայնագրի և էլեկտրաէներգետիկայի բնագավառում ԱՊՀ երկրների միջպետական հարաբերությունների համակարգման մասին 1992թ. փետրվարի 14-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրության ընդունմանը:


Նիստում կառավարությունների ղեկավարները մի շարք որոշումներ են ընդունել կրթության ոլորտում համագործակցության մասին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Համագործակցության երկրներում հեռահար ուսուցման զարգացման հայեցակարգին, ԱՊՀ պետությունների կրթության համակարգերի տեղեկատվայնացման բնագավառում աշխատանքների համակարգման մասին համաձայնագրին, մի շարք ուսումնական հաստատությունների (այդ թվում` «Պողպատի և համաձուլվածքների մոսկովյան ինստիտուտ» պետական տեխնոլոգիական համալսարանին, Ն. Է. Բաումանի անվան մոսկովյան պետական տեխնիկական համալսարանին, Կրթության ռուսաստանյան ակադեմիայի մեծահասակների կրթության ինստիտուտին, Բելառուսական պետական տեխնոլոգիական համալսարանին, ՌԴ ներքին գործերի նախարարության «Հատուկ տեխնիկա և կապ» գիտաարտադրական միավորմանը) բազային հաստատության կարգավիճակի հատկացմանը:


Նիստում քննարկվել են մի շարք ֆինանսական խնդիրներ ևս, այդ թվում` ԱՊՀ անդամ պետությունների բյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ԱՊՀ մարմինների 2008թ միասնական բյուջեի, 2006թ. միասնական բյուջեի կատարման և 2007թ. ճշգրտված միասնական բյուջեի, 2008թ-ին Համագործակցության երկրների միավորված հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման և զարգացման համար ֆինանսական միջոցների հատկացման, 2006-2010 թվականներին ԱՊՀ անդամ պետություններում տեղի ունեցած տեղային հակամարտությունների, խաղաղապահ գործողությունների մասնակիցների, պատերազմի վետերանների և ահաբեկչության զոհերի աշխատունակության կորստի կանխարգելման և կյանքի որակի բարելավման սոցիալական ու բժշկական հիմքերի զարգացման հայեցակարգի իրականացման միջոցառումների պլանի 2008թ. ֆինանսավորման վերաբերյալ:


Խորհրդի նիստում ԱՊՀ երկրների վարչապետները քննարկել են նաև կազմակերպչական հարցեր: ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղարի տեղակալ է նշանակվել Նաուրիզ Այդարովը, ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի տեղակալ` Մարատ Իմանկուլովը: Որոշվել է ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2008թ. Մինսկում:


Նիստի ավարտին տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որից հետո ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները մասնակցել են Թուրքմենստանի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ