Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 նոյեմբերի 2007


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի Այվազյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Աղասի Այվազյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը 17:00-ից, Սունդուկյան 15/2, բն 18 հասցեում:


Նոյեմբերի 24-ին, Երևանի կամերային երաժշտության տանը, ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա վերջին հրաժեշտը անվանի գրողին, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:


                                                                                    * * *


 Մեր ժամանակների հայ մշակույթը կրեց անդառնալի կորուստ։ Կյանքից հեռացավ ականավոր գրող և կինոբեմադրիչ, պետական և միջազգային մրցանակների դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Աղասի Այվազյանը։


Ծնվել է 1925 թվականին, Ախալցխայում (Վրաստան)։ Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստական ակադեմիայում և նույն քաղաքի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, իսկ հետո, տեղափոխվելով Հայաստան` Երևանի Գեղարվեստաթատերական և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտներում (1945-1948թթ.)։


Նրա մուտքը գրականություն զուգադիպել է այն տարիներին, երբ իր առաջին և ինքնատիպ քայլերն էր անում 60-ականների տաղանդավոր սերունդը՝ բերելով միանգամայն նոր գեղարվեստական գիտակցություն, մարդ-անհատի և ազգային արժեքների վերիմաստավորված ընկալումներ։ Անհատականությունների այդ հետաքրքիր փաղանգում Աղասի Այվազյանն ի սկզբանե գտել և ամրագրել է իր սեփական ու անշփոթելի տեղը։ Նրա բարձրարվեստ պատմվածքներն ու վիպակները («Ընտանիքի հայրը» 1965թ., «Փառահամար» 1973թ., «Սինյոր Մարտիրոսի արկածները» 1977թ., «Դիպլիպիտո» 1985թ. և այլն), որոնք թարգմանվել են տասնյակ լեզուներով և էապես նպաստել արդի հայ արձակի միջազգային ճանաչմանը, ընթերցողների համար բացահայտել են մի յուրահատուկ աշխարհ, որտեղ ի մի են գալիս պատմությունն ու արդիականությունը, նախնիներն ու ժամանակակիցները, ազգային երազանքը և կյանքի անխուսափելի փորձությունները։


Պատահական չէ, որ մեր ժողովրդի համար այդքան սիրելի կինոնկարների մի զգալի մասը ստեղծվել է հենց Աղասի Այվազյանի գրական երկերի հիման վրա, մասնավորապես, հայկական նորագույն կինոարվեստի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը՝ «Եռանկյունին» (1967թ.), ինչպես նաև «Հայրիկը» (1972թ.) և այլ ֆիլմեր։ Ինքը՝ Աղասի Այվազյան-բեմադրիչը, նույնպես նկատելի հետք է թողել իր հեղինակային կինոժապավեններով («Լիրիկական երթ» 1982թ., Լ. Իսահակյանի հետ համատեղ, «Վառած լապտերը» 1983թ. և այլն)։ Նրա սցենարներով «Հայֆիլմում» և մոսկովյան կինոստուդիաներում նկարահանվել են տասնհինգից ավելի խաղարկային կինոնկարներ։ Գնահատելի է նաև Աղասի Այվազյանի աշխատանքը մշակութային մամուլում` «Էկրան» ամսագրում և «Հայություն» թերթում, որպես գլխավոր խմբագիր:


Ականավոր գրող-արվեստագետի վաստակը բարձր է գնահատվել պետության և հասարակության կողմից։ 1967 և 1975 թվականներին նա արժանացել է պետական, իսկ 2002-ին՝ ՀՀ նախագահի մրցանակների, պարգևատրվել «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (1998թ.), իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Կոնդակով նրան շնորհվել է «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշան (2005թ.)։


Իր ուրույն գեղարվեստական փիլիսոփայությամբ, որտեղ արտացոլված են հայկական ճակատագրի նրա ընկալումները, Աղասի Այվազյանը լավատեսորեն էր նայում անկախ պետականություն կառուցող մեր ժողովրդի ապագային, որի վկայություններն են նրա բազմաթիվ էսսեներն ու հրապարակախոսական ելույթները։ Աղասի Այվազյանի մնայուն ստեղծագործությունները, նրա գրականությունն ու կինոն արժանի ու պատվավոր տեղ են գտել մեր ընդհանուր գեղարվեստական գանձանակում։


 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, արձակագիր Աղասի  Այվազյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողով


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ