Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 մարտի 2002

«Մեր երկրների միջև կան համագործակցության չօգտագործված բավականին հնարավորություններ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և մի շարք այլ բնագավառներում: Անհրաժեշտ է արագացնել Հայաստանի և Ինդոնեզիայի միջև «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» արդեն ստորագրման պատրաստ համաձայնագրի ընդունումը, ստեղծել գործակցության իրավապայմանագրային դաշտ և համատեղ ծրագրերը տեղափոխել գործնական հարթություն», - նշել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանում արտակարգ և լիազոր դեսպան Ռեմի Ռոմաուլի Սիահանի հետ հանդիպման ժամանակ, որը երեկ իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին: Այդ առիթով վաչապետը շնորհավորել է դեսպան Ռեմի Ռոմաուլի Սիահանին և հույս հայտնել, որ նրա նշանակումով հայ-ինդոնեզական դեռևս ոչ բավարար գործակցության մեջ տեղաշարժ կարձանագրվի: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է ագրոարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության ոլորտներում ինդոնեզական փորձի փոխանակումը, երկու երկրների միջև ուղիղ առևտրային կապերի հաստատումը, գործարարների միջև շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում միմյանց հետ սերտ գործակցության շարունակումը: Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի դեսպան պրն Ռոմաուլի Սիահանը վստահեցրել է ՀՀ վարչապետին, որ կանի ամեն հնարավորը համագործակցությունը զարգացնելու, երկու երկրների միջև փոխհարաբերությունները սերտացնելու ուղղությամբ և շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանն ու նրա ղեկավարին այս հարցում իրեն աջակցելու պատրաստակամության համար:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ