Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 11 մարտի 2002

ՀՀ կառավարության որոշումներով ՀՀ կառավարությանն առընթեր պետական ռեզերվների վարչությունը միացման ձևով վերակազմակերպվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ՀՀ պետական ռեզերվների գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Մետաղափորձական հսկողության ազգային պալատ» պետական հիմնարկը վերակազմավորվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կազմում գործող ՀՀ մետաղափորձական վերահսկողության տեսչության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը և ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը միացման ձևով վերակազմակերպվել են ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող ՀՀ մտավոր սեփականության գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությունը՝ միացման ձևով վերակազմակերպվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող ռազմատնտեսական ծրագրերի վարչության՝ հիմնարկի ստորաբաժանման կագավիճակով: ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության «Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ տեղեկատվության ծանուցման կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ տեղեկատվության ծանուցման գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը միացման ձևով վերակազմակերպվել է ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչությունը և «Շրջակա բնական միջավայրի մոնիտորինգի կենտրոն» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպվել են ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գործող ՀՀ հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության ՀՀ օգտակար հանածոների պաշարների պետական հանձնաժողովը վերակազմավորվել է ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գործող ՀՀ օգտակար հանածոների պաշարների գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության «Հանրապետական բնապահպանական պետական տեսչություն» պետական հիմնարկը վերակազմավորվել է ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գործող ՀՀ բնապահպանական տեսչության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ բնապահպանության նախարարության «Երկրաբանության վարչություն» պետական հիմնարկը վերակազմավորվել է ՀՀ բնապահպանության նախարարության կազմում գործող ՀՀ երկրաբանական գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ենթակայության զբաղվածության հանրապետական ծառայությունը և դրա մարզային ու տարածքային կենտրոնները վերակազմավորվել են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կազմում գործող «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող բժշկասոցիալական հանձնաժողովները վերակազմավորվել են ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կազմում գործող ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը միացման ձևով վերակազմակերպվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող արխիվային գործի գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունը, Պատմական միջավայրի պահպանության հանրապետական ծառայության տարածքային մարմինները և Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունը միացման ձևով վերակազմակերպվել են ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության համակարգում գործող ՀՀ մշակութային արժեքների պահպանության վարչությունը վերակազմավորվել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կազմում գործող ՀՀ մշակութային արժեքների պահպանության գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչությունը միացման ձևով վերակազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում գործող լեզվի պետական տեսչության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը վերակազմավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում գործող «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկը վերակազմավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմում գործող «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ քաղաքաշինության նախարարության ենթակայության քաղաքաշինական պետական տեսչությունը վերակազմավորվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կազմում գործող քաղաքաշինական պետական տեսչության՝ հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: ՀՀ կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը (Մատենադարան) վերակազմավորվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության: Լուծարվել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհուրդը: Խորհրդին վերապահված գործառույթները վերապահվել են ՀՀ կառավարության աշխատակազմին: Լուծարվել է ՀՀ կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչությունը: Հանձնարարվել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ վարչության գործառույթներն իրականացնելու համար երկամսյա ժամկետում սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն նախարարության աշխատակազմում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ: Լուծարվել են ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության տեղական մարմինները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ