Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 նոյեմբերի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:


Մինչ նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետը կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է նոյեմբերի 22-ին տեղի ունենալիք հեռուստամարաթոնի վրա` առաջարկելով, որպեսզի «Հայաստան» հիմնադրամում միջոցներ ներգրավելու նպատակով բոլորն ակտիվորեն մասնակցեն մարաթոնին ինչպես խոսքով, այնպես էլ գործով:


Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերների հաստատման և հաշվառման կարգը, հրավերների հաստատման ներկայացնելիս պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հրավերի նկարագիրն ու տիպային ձևը` «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Կարգի համաձայն, ՀՀ այցելելու հրավերը փաստաթուղթ է, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը ՀՀ տարածքում` դրանում նշված նպատակներով և ժամկետներով: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի առաջարկությունները երկօրյա ժամկետում քննարկել և անհրաժեշտության դեպքում, լրամշակել նախագիծը:


Մեկ այլ որոշմամբ, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին համապատասխան, կառավարությունը սահմանել է ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև դրանց չհամապատասխանող ապակիներով, վարագուրապատված տրանսպորտային միջոցներով երթևեկելու թույլատրելի բացառությունները: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի 1-ին պարբերությունը: Նկատի առնելով ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության առաջարկությունը, հանձնարարվել է որոշման նախագիծը մեկ անգամ ևս քննարկել` Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կանոններին համապատասխանելիության տեսանկյունից:


Գործադիրը հաստատել է նաև ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործունեության ծրագիրը: Որոշումն ընդունվել է ՀՀ նախագահի 2007թ. փետրվարի 7-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» հրամանագրին և ՀՀ վարչապետի 2007թ. հուլիսի 10-ի «ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու ժամանակացույցը հաստատելու մասին» N443-Ա որոշմանը համապատասխան:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 7 մլն 168.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների գազիֆիկացման համար:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ կատարված այլ վերաբաշխումներն ու փոփոխությունները նպատակաուղղված են Հայաստանի փրկարար ծառայության 4 հրշեջ փրկարարական ջոկատների տեղակայման շենքերի վերանորոգման, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համակարգում նախատեսված կապիտալ շինարարության և շինվերանորոգման աշխատանքների իրականացմանը:


Այլ որոշումներով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 14 մլն 936 հազար դրամ է հատկացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի վարչական շենքի և մարզաբազայի նկուղային հարկի նորոգման նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար տրամադրելու, 25 մլն 900 հազար դրամ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` «ՀՀ անտառների վերականգնման և զարգացման» հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու նպատակով «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրի կանաչ տարածքների վերականգնման ծրագրի իրականացման, ևս 500 հազար դրամ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Ճապոնիայի կառավարության «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերների համար» (2KR) դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ձևավորված Գործընկերային հիմնադրամում միջոցների գոյացման և ծախսման վիճակն անկախ աուդիտի միջոցով գնահատելու նպատակով:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը: Սահմանվել է նաև, որ որոշումը տարածվում է 2007թ. հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Նիստում հավանություն է տրվել «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Որոշման ընդունումը պայմանավորված է հիշյալ օրենքով սահմանված հայտատուների շրջանակը հստակեցնելու, «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև օրենքում առկա երկիմաստությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Այս նախագծի հետ կապված, վարչապետն ընդգծել է, որ սա չափազանց կարևոր որոշում է, կարևոր այն առումով, որ ուղղված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և հայտարարագրման ամբողջ գործընթացը ռեալ հարթություն բերելուն: Սերժ Սարգսյանը ոչ պակաս կարևոր է համարել նախապատրաստական լայանծավալ աշխատանքների իրականացումը, որպեսզի մարդիկ ամբողջական, հստակ պատկերացում ունենան, թե ինչ պետք է անեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո:


ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 26-ի N256-Ն որոշման համաձայն, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2004թ. ապրիլի 5-ին կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Տարածաշրջանային հզորության փոխանցում-1, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդում-200366054» և «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցում 9865270-Լրացումներ» վարկային ծրագրի շրջանակներում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի և AREVA Energietchnic GmbH ընկերության միջև կնքված պայմանագրով «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի անունով «անվճար» նշմամբ ՀՀ ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառել ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ նախատեսված հարկային և մաքսային արտոնությունները:


«Դատախազության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է դատախազի և ՀՀ դատախազության աշխատակազմի պետական ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, ինչպես նաև դրանց բացակայության վերաբերյալ տրամադրվող տեղեկանքի ձևը:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը համաձայնել է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Արմավիրի քաղաքային համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված 11 մլն դրամն ուղղել Արմավիրի քաղաքապետարանի և Արմավիրի N1 մշակույթի տան շենքերի ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների իրականացմանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 96 մլն 199.6 հազար դրամ է հատկացվել նաև մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքները երկարօրյա ռեժիմով կազմակերպելու համար, որից Երևանի քաղաքապետարանին` 35 մլն 964 հազար դրամ, ՀՀ Արմավիրի մարզպետարանին` 17 մլն 109.8 հազար դրամ, Լոռու մարզպետարանին` 15 մլն 748.9 հազար դրամ և Շիրակի մարզպետարանին` 27 մլն 376.9 հազար դրամ:


Նիստում որոշում է ընդունվել նաև ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 3-ի «ՀՀ-ում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի արտադրության կամ առևտուր ու թմրամիջոցների արտահանում կամ ներմուծում» գործունեությունների իրականացման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N1656-Ն որոշումը նոր խմբագրությամբ շարադրելու վերաբերյալ, որը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2007թ. հունիսի 18-ի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N399-Ա որոշման կիրարկմամբ:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը որոշել է նաև 2007թ. իր պահուստային ֆոնդից 4514.94 եվրոյին համարժեք դրամ հատկացնելՀՀ կառավարության աշխատակազմին` նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման համար` 2005թ. ՀՀ կառավարական պատվիրակության Հռոմ պաշտոնական այցի շրջանակներում «Արմավիա» ավիաընկերության կողմից մատուցված ծառայության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավար Վարուժան Ներսիսյանի լիազորությունները, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և նշված համայնքի ընտրատարածքում անցկացնել քաղաքային համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Իջևանի քաղաքապետն իր հրաժարականը պայմանավորել է այն հանգամանքով, որ քաղաքապետի ընտրության օրը համընկնում է համապետական` ՀՀ նախագահի ընտրության օրվա հետ, ուստի ընտրողների համար ՏԻՄ ղեկավարի ընտրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, նպատակահարմար է համարել հրաժարականի միջոցով քաղաքապետի ընտրության օրը տեղափոխել:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 3 մլն 814 հազար 565 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և 1 մլն 87 հազար 577 դրամ ՀՀ ոստիկանությանը` 2007թ. դեկտեմբերի 2-ին կայանալիք Կոտայքի մարզի Ֆանտան, 2007թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք Շիրակի մարզի Գառնառիճ, 2007թ. դեկտեմբերի 16-ին կայանալիք Արմավիրի մարզի Արագած, Ֆերիկ, Գեղարքունիքի մարզի Արեգունի, Շիրակի մարզի Նահապետավան, Գեղանիստ գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Անուշավան գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007թ. դեկտեմբերի 23-ին կայանալիք Կոտայքի մարզի Զառ, Մրգաշեն, Շիրակի մարզի Շիրակ, Սյունիքի մարզի Աշոտավան, Վաղատուր, Չափնի գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Նժդեհ, Ալվանք գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ