Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 մարտի 2002

Կանանց միջազգային տոնի՝ մարտի 8-ի առթիվ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել հանրապետության կանանց, որում մասնավորապես ասված է. «Անգնահատելի է հայ կնոջ ավանդը պետության արժանի քաղաքացիների դաստիարակման, մեր ազգային արժեքների պահպանման գործում: Մեր ժողովրդի պատմության մեջ, ընդհուպ մինչև Արցախյան նորօրյա հերոսամարտը, քիչ չեն նաև զենքը ձեռքին հայրենիքի ազատության ու անկախության համար մարտնչած կանանց կերպարները: Անուրանալի է կնոջ դերը սփյուռքում հայապահպանության, սերունդների հայեցի դաստիարակության գործում ևս: Գնալով զգալի է դառնում կանանց դերակատարությունը պետական կառավարման ամենատարբեր ոլորտներում՝ կրթության ու գիտության, մշակույթի, առողջապահության և բազմաթիվ այլ բնագավառներում, որտեղ նրանք աչքի են ընկնում իրենց համբերատար ու նվիրական աշխատանքով: ՀՀ կառավարությունը անում է և անելու է ամեն հնարավորը՝ կանանց հիմնախնդիրների լուծման, նրանց բարեկեցության ապահովման համար: Ի սրտե շնորհավորում եմ բոլոր կանանց գեղեցիկ այս տոնի առթիվ, ցանկանում անսահման երջանկություն և սեր, հաջողություններ անձնական կյանքում — աշխատանքում»:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ