Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 12 նոյեմբերի 2007


 Վաղը` նոյեմբերի 13-ին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշևը: ԲՀ վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ-ում ԲՀ դեսպան Ստեֆան Դիմիտրովը, «Կոալիցիա հանուն Բուլղարիայի» խորհրդարանական խմբի նախագահ Միխայիլ Միկովը, ԲՀ ԱԺ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Ռուբեն Կրիկորյանը, ԲՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Բոկովը, երիտասարդության և սպորտի հարցերով պետական գործակալության նախագահ Վեսելա Լեչևան, ԲՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով քարտուղար Էմիլ Վիլևը, ԲՀ արտաքին գործերի փոխնախարար Եվգենիա Կոլդանովան, Էկոնոմիկայի և էներգետիկայի փոխնախարար Յավոր Կույումջիևը, հողագործության և պարենի փոխնախարար Սվետլա Բաչվարովան, ֆինանսների փոխնախարար Կիրիլ Ժելևը, ԱԺ-ի հետ համագործակցության հարցերով ԲՀ կառավարության քարտուղար Վելադին Բիտոլսկին, ԲՀ կառավարությանն առընթեր ռազմաարդյունաբերական համալիրի և մոբիլիզացիոն պատրաստվածության հարցերով միջգերատեսչական խորհրդի քարտուղար Իվան Դոչևը, ԲՀ կառավարութան, արտաքին գործերի նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: ԲՀ վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում են ԲՀ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի փոխնախագահը, ԱԺ-ի և վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ:


Պաշտոնական այցի ընթացքում Սերգեյ Ստանիշևը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Բուլղարիայի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրին, Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության, իսկ Մշակութային կապերի հայկական միությունում` Հայ-բուլղարական բարեկամության խմբի անդամների և բուլղարական համայնքի ներկայացուցիչների հետ: ԲՀ վարչապետը կլինի նաև Մատենադարանում, Պ. Յավորովի անվան N131 միջնակարգ դպրոցում, Երևանի կոնյակի գործարանում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայցելի Գանձարան և Մայր տաճար:




Ի գիտություն լրագրողների


Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Սերգեյ Ստանիշևի պաշտոնական այցի


ծրագրի ժամանակացույցից


13-ը նոյեմբերի


14:35 - Ժամանում «Զվարթնոց» օդանավակայան


(արարողակարգային նկարահանման համար օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 13:30-ին)


16:10 -16:30 - Առանձնազրույց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ


(արարողակարգային նկարահանման համար օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 15:50-ին)


16:35 -17:20 - Հանդիպում ընդլայնված կազմով, փաստաթղթերի ստորագրում, վարչապետների համատեղ ասուլիս (արարողակարգային նկարահանում)


17:25 - Փաստաթղթերի ստորագրման արարողություն (արարողակարգային նկարահանում)


17:35 -17:50 - Մամուլի ասուլիս (լրագրողները հրավիրվում են 17:00-ին)


 


14-ը նոյեմբերի


09:00 - Մեկնում Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, այցելություն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ


10:00 -10:50 - Հանդիպում ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ


11:00 -11:45 - Հանդիպում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ


12:00-13:00 - Այցելություն Երևանի պետական համալսարան, հանդիպում պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ


13:15 - 14:15 - Այցելություն Պ. Յավորովի անվան N131 միջնակարգ դպրոց


15:30 - 16:15 - Այցելություն Մատենադարան


16:30 - 17:30 - Մշակութային կապերի հայկական միությունում հանդիպում Հայ-բուլղարական բարեկամության խմբի անդամների և բուլղարական համայնքի ներկայացուցիչների հետ


19:00 - Այցելություն Երևանի կոնյակի գործարան


15-ը նոյեմբերի


10:10 - 10:45 - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, այցելություն Գանձարան և Մայր տաճար:


11:40 - «Զվարթնոց» օդանավակայանում կարճատև հանդիպում ՀՀ վարչապետի հետ, ճանապարհման պաշտոնական արարողություն


(արարողակարգային նկարահանման համար օպերատորները և ֆոտոթղթակիցները հրավիրվում են 11:10-ին):

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ