Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 մարտի 2002

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ’Քոննորին: Գոհունակություն հայտնելով Հայաստանում իրականացվող կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ, ինչի վկայությունն են նաև վերջին երկու տարիներին արձանագրված տնտեսական աճը, սղաճի ցածր տոկոսը, գործարարության խթանմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային տնօրենը դրական գնահատեց նաև ՀԲ-ի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ծրագրերի կատարման համատեղ ուսումնասիրության այսօրվա քննարկումը կառավարության ներկայացուցիչների հետ: Այնուհետև քննարկվեցին Հայաստանում աղքատության նվազեցման ռազմավարության, էներգետիկ ոլորտի կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, գործարար աշխարհի հետ արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և Ջուդի Օ’Քոննորը հավաստեցին Հայաստանում ընթացող համակարգային բարեփոխումները արագացնելու իրենց պատրաստակամությունը, մանավանդ որ մինչև այժմ կատարված աշխատանքները նշված բոլոր ուղղություններով միանգամայն գոհացուցիչ են: Ըստ ՀԲ տարածաշրջանային տնօրենի, արծարծված խնդիրների մի մասը առաջիկայում հանգամանորեն կքննարկվի նաև ՀԲ պետական բարեփոխումների և բանկային համակարգի հարցերով զբաղվող փորձագետների Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Հանդիպման վերջում կողմերը հույս հայտնեցին, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը այսուհետ ևս արդյունավետորեն կշարունակվի:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ