Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 մարտի 2002

«Երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Իրանի ռազմաքաղաքական համագործակցության ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ հետևողականության վկայությունը համարվող այս այցը կնպաստի նաև տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերը գործնական ակտիվ հարթություն տեղափոխելուն»,- Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ալի Շամխանիի և նրա գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը նշել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Այս տեսանկյունից երկուստեք կարևորվել է առաջիկայում Իրան-Հայաստան գազամուղի և Քաջարանի թունելի շինարարության ուղղությամբ ակտիվ գործունեության ծավալումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությանը, անվատանգության խնդիրներին: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը, իբրև անկախ պետություն, որն արտաքին քաղաքականությունն իրականացնում է ելնելով իր ազգային պետական շահերից, փորձում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել և համագործակցել ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մյուս երկրների հետ: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, տարածաշրջանի կայունությանն սպառնացող ցանկացած քայլ, որի պատճառով մեր երկիրը ևս կարող է հայտնվել տնտեսական դժվարին կացության մեջ, մտահոգում է Հայաստանին, և մեր երկիրը պատրաստ է, հնարավորությունների սահմաններում, կոնֆլիկտային նոր իրավիճակների բացառման, տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարելուն ուղղված բոլոր ջանքերը խթանել: ԻԻՀ պաշտպանության նախարարը ՀՀ վարչապետին տեղեկացրել է մեր երկիր իր այցի շրջանակներում ունեցած հանդիպումների, բանակցությունների մասին՝ գոհունակություն հայտնելով դրանց արդյունքներից: Հանդիպման կողմերը վերահաստատել են ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ակտիվ ջանքերի ներդրման պատրաստակամությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ