երկուշաբթի, 5 նոյեմբերի 2007
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նախագահությամբ:
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ռաֆայել Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին, Երևանի Հալաբյան 11 հասցեում:
Նոյեմբերի 6-ին, ժամը 13:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքում տեղի կունենա անվանի գիտնականին վերջին հրաժեշտի արարողութունը:
Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 15:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում: